Մասնագետներն անվանել են այն 7 հիմնական պատճառները, որի համար անհրաժեշտ է առավոտն սկսել կիտրոնի հյութ պարունակող մեկ բաժակ ջրով:
Նշենք, որ ձեզանից կպահանջվի ընդամենը երկու րոպե օրգանիզմի համար այդքան կենսատու ընպելիքը պատրաստելու համար:
Այսպիսով.
1. Դուք կամրապնդեք ձեր իմունային համակարգը: Կիտրոնը հարուստ է С վիտամինով և կալիումով: Այն խթանում է ուղեղի աշխատանքը և նյարդային համակարգը, ինչպես նաև կարգավորում արյան ճնշումը:
2. Հիշեք, որ կիտրոնի թթու լինելը ոչ մի դեպքում չի բարձրացնում ձեր օրգանիզմի թթվայնությունը:
3. Դուք կսկսեք նիհարել ավելի արագ: Կիտրոնի հյութն օգնում է օրգանիզմին պայքարել սովի զգացողության դեմ: Բացի այդ, ապացուցվել է, որ մարդիկ , որոնք պահում են ալկալային դիետա, նիհարում են ավելի արագ:
4. Կիտրոնի հյութը նաև կարգավորում է մարսողությունը:
5. Այն նաև մաքրում է օրգանիզմը բավականին արագ:
6. Կիտրոնի հյութով մեկ բաժակ ջուր խմելուց հետո դուք անմիջապես կնկատեք, թե ինչպես է մաքրվում ձեր մաշկը: Չմոռանաք նաև, որ С վիտամինը նվազեցնում է կնճիռների առաջացումը:
7. Այսպիսով, առավոտյան կիտրոնի հյութով մեկ բաժակ ջուր օգտագործելով, դուք կնպաստեք ձեր օրգանիզմի բոլոր համակարգերի ճիշտ աշխատանքին:
Վրեժ Հովսեփյան