Շատերը, հավանաբար, լսել են ջրի օգտակար հատկությունների մասին, որոնք թույլ են տալիս նվազեցնել քաղցկեղի զարգացման հավանականությունը:


Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 5 պատճառ՝ ավելի շատ ջուր խմելու համար:


1. Ջուրը դուրս է բերում տոքսինները օրգանիզմից


Համարվում է, որ ջուրն անհրաժեշտ է երիկամների նորմալ գործունեության համար, քանի որ դուրս է բերում տոքսինները օրգանիզմից: Բացի այդ՝ ջուրը չի թողնում, որ միներալները բյուրեղանան եւ վերածվեն երիկամային քարերի:


2. Ջուրը երիտասարդացնում է մաշկը


Ջուրն անհրաժեշտ է նաեւ մեր մաշկի համար, քանի որ այն «սնուցում է» մաշկը ներսից՝ կանխելով դրա չորացումը: Եթե Դուք մաշկի հետ խնդիր ունեք, մասնագետները խորհուրդ են տալիս օրական մի քանի բաժակ մաքուր ջուր խմել (եթե, իհարկե, հակացուցումներ չկան): Դա թույլ կտա խոնավացնել մաշկը՝ այն ավելի էլաստիկ դարձնելով:


3.Ջուրը նվազեցնում է կաթվածի հավանականությունը


Համարվում է, որ օրական մի քանի բաժակ մաքուր ջուրը կարող է նվազեցնել կաթվածի հավանականությունը եւ ընդհանրապես շատ օգտակար է սիրտ-անոթային հիվանդությունների համար: Կան, իհարկե, հակացուցումներ. որոշ հիվանդությունների դեպքում չի կարելի շատ ջուր խմել: Այդ պատճառով խորհրդակցեք բժշկի հետ Ձեր սննդակարգում ավելի շատ ջուր ներառելուց առաջ:


4. Ջուրը բարելավում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը


Ջուրն անհրաժեշտ է նորմալ մարսողության համար: Այն ոչ միայն կանխարգելում է փորկապը, այլ նաեւ օգնում է օրգանիզմին ազատվել կենսագործունեության «թափոնից»: Բացի այդ՝ ջուրը մասնկացում է ստամոքսում ընթացող բոլոր քիմիական ռեակցիաներին՝ օգնելով օգտակար նյութերը «տեղ հասցնել» եւ դուրս բերել արդեն օգտագործած նյութերը:


5. Ջուրն անհրաժեշտ է հոդերի համար


Ջուրն անհրաժեշտ է հոդերում եւ մկաններում բնական «քսուկային» նյութի ձեւավորման համար: Այդ պատճառով սպորտով զբաղվող մարդկանց խորհուրդ է տրվում մարզվելուց առաջ եւ հետո ջուր օգտագործել:

 

 


Վրեժ Հովսեփյան