Հայե՛ր, գիտե՞ք որ միջնադարյան Ռումինիայում ավանդազրույց կար այն մասին, որ Բուխարեստի հիմնադիրը հանդիսացել է Հաբեթ Բակուրի անունով մի մեծահարուստ հայ իշխան։ Վերջինս ապրել է Բուլղարիայի Վառնա քաղաքում։ Հաբեթն ունեցել է մի աղջիկ, ով ցանկացել է ամուսնանալ իր ծառաներից մեկի հետ։ Քանի որ հայրը դեմ էր այդ ամուսնությանը՝ աղջիկն իր սիրահարի հետ փախչում է Ռումինիա եւ բնակություն հաստատում Դիմբովիցա գետի ափին՝ մի գեղատեսիլ վայրում։

 

 

Հայրը երկար է փնտրում իր միակ ու սիրելի դստերը, գտնելուց հետո հաշտվում նրա ու ամուսնու հետ, որից հետո նրանց բնակության վայրում դղյակներ, գեղեցիկ շենքեր ու ամրոց կառուցում։ Այն շուտով ընդարձակվում է, վերաճում մեծ ու գեղեցիկ քաղաքի եւ կոչվում Բուխարեստ։ Այս պատմությանը անդրադարձել է նաեւ ռումին ականավոր պատմաբան, մեծ հայասեր ու հայագետ Նիկոլայե Յորգան։

Լուսանկարում՝
Բուխարեստի Ս. Հրեշտակապետաց հայոց եկեղեցին