Սեբեոսի մոտ հետաքրքիր տեղեկություններ կան հայ իշխան Սմբատ Բագրատունու մասին, ով ապստամբություն էր բարձրացրել Բյուզանդիայի կայսր Մավրիկիոսի (Մորիկ) դեմ: Խռովության ճնշումից հետո' նա կրկին կայսեր բարեհաճությանն է արժանանում, քաջությամբ հրաշքներ է գործում' կռվելով Հյուսիսային Աֆրիկայում: Վերադառնալով Կ. Պոլիս, նա այնուհետեւ լողում է դեպի Ղրիմ, ափ դուրս գալով շարժվում հյուսիս եւ Դնեպրի ափին, 585թ., հիմնադրում Սմբատաս ամրոցը: Հետագայում այդ տեղում առաջանում է Կիեւ քաղաքը:

 

Այդ իրադարձությունը հաստատում է Բյուզանդիայի հայազգի կայսր Կոնստանտին Ծիրանածինը. «Ռուսները իջնում են Դնեպր գետով և հավաքվում Կիևյան ամրոցում, որը կոչվում է Սմբատաս»: Հույն պատմիչ Պրոկոպիոս Կեսարացին իր «Գաղտնի պատմության» մեջ Սմբատին ու Սմբատասին անդրադառնալուց հետո գրում է. «Բյուզանդական պալատական գվարդիան կազմված է բացառապես առողջ և հմուտ հայ զինվորներից: Պալատական գվարդիայի մեջ մտնելու իրավունք ունեն գերազանցապես հայ նախարարները...»: