Ես ինքս


Ինչ­որ տիկին անկեղծության պոռթկումի մեջ հայտարարեց.


-Եթե Դուք իմ ամուսինը լինեիք, ես Ձեր բաժակի մեջ թույն կլցնեի:


-Տիկին,­ պատասխանեց Շոուն,­ եթե Դուք լինեիք իմ կինը, ես ինքս թույն կընդունեի:


Բնութագիր


Դերասան Ն­ն խնդրեց Բեռնարդ Շոուին տալ իրեն գրավոր բնութագիր, և Շոուն գրեց հետևյալը. ’’Դերասան Ն­ն խաղում է Համլետ, Ռոմեո, Ֆերդինանդ, դաշնամուրի վրա, թավջութակի վրա, բիլիարդ: Վերջինի վրա հոյակապ է խաղում’’:


Ձեր մասին եմ մտածում


Շոուն հանդիպեց ծանոթ ամերիկյան ֆինանսիստի, ով ցանկացավ խոսակցության մեջ մտնել հայտնի գրողի հետ.


-Միստեր Շոու, ինչո՞վ եք Դուք այդպես անհանգստացած: Ինչի՞ մասին եք մտածում: Ես պատրաստ եմ զոհաբերել դոլլար, որպեսզի դա իմանամ:


-Այն, ինչի մասին ես մտածում եմ, չարժե այդքան փող,­ պատասխանեց Շոուն:


Սակայն ամերիկացին չէր նահանջում.


-Այնուամենայնիվ ինչի՞ մասին եք մտածում:


Պատասխանն այս անգամ սպասել չտվեց.


­ Ես մտածում եմ Ձեր մասին…


Դրախտը և դժոխքը


Ինչ­որ ռազմատենչ հոգևորական նախազգուշացրեց Շոուին, որ վերջինիս ստեղծագործությունները նրան դեպի դժոխք կտանեն.


­Դա ինձ չի վախեցնում,­ պատասխանեց Շոուն,­ Եվ դրախտը, և դժոխքն ունեն իրենց առավելությունները: Դրախտում հոյակապ եղանակ է, իսկ դժոխքում' ընտրյալ հասարակություն:


Բարություն


Ինչ­որ պիեսի հեղինակից Շոուն պրեմիերային ներկա գտնվելու հրավեր ստացավ: Սակայն այդ հրավերն ուղարկված է եղել առանց մուտքի տոմսի, իսկ թատրոնում էլ շվեյցարը հրաժարվեց առանց տոմսի նրան ներս թողնել: Միայն թատրոնի ադմինիստրացիայի միջամտության շնորհիվ թյուրիմացությունը հարթվեց: Ներկայացման ավարտից հետո Շոուն, գտնելով շվեյցարին, ով չէր ուզում նրան թողնել թատրոն, տվեց նրան 1 ֆունտ ստեռլինգ' ասելով. ’’Ես համոզվեցի, որ ինձ ներս չթողնելով' Դուք իմ բարին էիք ցանկանում’’: