*Մի անգամ ուշ երեկոյան Ռեզերֆորդը մտավ լաբորատորիա, ուր դեռ աշխատում էր նրա աշակերտներից մեկը:
-Այսքան ուշ ի՞նչ եք անում:
-Աշխատում եմ,- եղավ պատասխանը:
-Իսկ ի՞նչ եք անում Դուք ցերեկը:
-Իհարկե աշխատում եմ, պատասխանեց աշակերտը:
-Իսկ վաղ առավոտյան էլ ե՞ք աշխատում:
-Այո, պրոֆեսոր,-հաստատեց աշակերտը' սպասելով գովեստի:
-Ռեզերֆորդը մռայլվեց և զայրացած հարցրեց.-Իսկ ե՞րբ եք Դուք մտածում:


*Ֆրանսիացի մաթեմատիկոս և լուսավորիչ Դ’Ալամբերը (1771-1783) մի ամգամ մի ազնվականի որդու մաթեմատիկա է սովորեցնում, որը շատ թույլ էր: Նրան պարզագույն մի բան ապացուցելու մի քանի անհաջող փորձերից հետո Դ’Ալամբերը հուսահատ բացականչում է.
-Պարոն, ազնիվ խոսք' այդ թեորեմը ճիշտ է:
Աշակերտը զարմացած պատասխանում է.
-Ինչո՞ւ Դուք միանգամից ինձ այդպես չասացիք: Դուք ազնվական եք, ես նույնպես, այնպես, որ Ձեր ազնիվ խոսքը ինձ լրիվ բավարար էր:

 

 

Սանասար Կարապետյան