Ղարաբաղում այդ օրերին ամեն կաթիլ վառելանյութը պետք Է ծառայեր միայն ռազմական նպատակների։ Ավոն այն վերահսկում Էր խստորեն։ Մի անգամ մթնշաղին հայ մայրիկը, լսելով, որ Ավոն ինչ — որ տեղ Է գնացել, լամպը ձեռքին մոտենում Է զորանոցին ու դիմում հերթապահ զինվորին.
- Որդիս, լսել եմ Ավոն տեղ է գնացել, մի բաժակ սալյարկա տվեք' լամպը էսօր վառենք, որդիս դիրքերից տուն է եկել։
Զինվորը, որին մթության քողի տակ չէր ճանաչել մայրիկը, ժպտում է։ Ապա մոտ կանչելով անցնող զինվորին ասում է.
- Մեկ դույլ սալյարկա տվեք մայրիկին։
–Վա՜յ, Ավո ջան, դո՞ւ ես, քե մատաղ, բա ասել էին՝ գնացե՞լ ես...
Հ.Գ.Ինչպիսին կլինի հրամանատարը,այնպես էլ կլինի զինվորըծ
Տիգրան Խաչիկյան