Արցախյան պատերազմում ամեն կաթիլ վառելանյութը պետք է ծառայեր միայն ռազմական նպատակների:Մոնթեն (Ավո) այն վերահսկում էր խստորեն:Մի անգամ մթնշաղին հայ մամիկը , լսելով , որ Մոնթեն ինչ որ տեղ է գնացել,լամպը ձեռքին մոտենում է զորանոցին ու դիմում հերթապահ զինվորին.
-Որդիս լսել եմ Ավոն տեղ է գնացել,մի բաժակ սալյարկա տվեք՝ լամպը էսօր վառենք , որդիս դիրքերից տուն է եկել:
Զինվորը ,որին մթության քողի տակ չէր ճանաչել մամիկը,ժպտում է :Ապա մոտ կանչելով անցնող զինվորին ասում է.
-Մեկ դույլ սոլյարկա տվեք մայրիկին:
-Վա՜յ , Ավո ջան, դո՞ւ ես , քե մատաղ , բա ասել էին գնացել ես ...