Մի դրվագ Հ. Քաջազնունու ընտանեկան կյանքից
Երբ 1914թ. նրանց ավագ որդին՝ անչափահաս Արամը, ծնողներին հայտարարեց, թե ուզում է կամավոր մեկնել ռազմաճակատ, հայրը խոստացավ բարեխոսել կամավորական բյուրոյում մի պայմանով, որ երեխան համբերի 2-3 ամիս, մինչև կավարտի դպրոցը: Մայրը ոչ թե ուշաթափվեց կամ սրտի տագնապ ունեցավ, այլ ասաց. «Թող գնա, մյուս գնացողները նույնպես մայրեր ունեն»:

 

Հովհաննես Քաջազնունու երեք տղաներն էլ՝ Արամը, և երկվորյակներ Աշոտն ու Ռուբենը, կամավոր մեկնեցին ռազմաճակատ: Չորրորդ՝ կրտսեր որդին, շատ էր փոքր: Նրանց հայրը բոլոր լծակներն ուներ տղաներին կռիվ չուղարկելու: Իսկ վարչապետ նշանակվելուց հետ առավել ևս հեշտ էր դա անել, բայց, ըստ երևույթին, ժամանակներն ավելի ազնիվ էին, և Հայաստանը՝ ավելի սիրելի.

 

 

Սանասար Կարապետյան