Ինչ-որ տիկին անկեղծության պոռթկումի մեջ հայտարարեց.
- Եթե Դուք իմ ամուսինը լինեիք, ես Ձեր բաժակի մեջ թույն կլցնեի:
- Տիկին,- պատասխանեց Շոուն,- եթե Դուք լինեիք իմ կինը, ես ինքս թույն կընդունեի:
Ինչ-որ բասկետբոլիստ (ով սպորտում ոչնչի չէր հասել) իր մեջ հայտնաբերեց գրելու տաղանդ: Իր ստեղծագործությունները ուղարկելով Շոուին' խնդրեց դրանք գնահատել:Վերջինիս պատասխանը համոզիչ էր. «Կարդալով Ձեր ստեղծագործություները' ես հասկացա, թե Դուք ինչու չդարձաք լավ բասկետբոլիստ:Բանն այն է, որ Դուք չեք կարողանում ժանանակին նետել զամբյուղի մեջ»:
Երբ Բեռնարդ Շոուն ճաշում էր լոնդոնյան հայտնի մի ռեստորանում, նրան է մոտեցել նվագախմբի դիրիժորը և հարցրել.
-Ինչ խաղալ Ձեր պատվին:
Բեռնարդ Շոուն, որին ձանձրացրել էր բարձր երաժշտությունը, պատասխանեց.
-Լավ կլիներ խաղայիք շախմատի կամ թղթախաղի պարտիա:
Բեռնարդ Շոուն մարմնակազմվածքով նիհար էր:Օրերից մի օր նա պատահական հանդիպեց իր ծանոթին' շատ գեր մի մարդու:
-Միստեր Շոու, նայելով Ձեզ կարելի է մտածել, թե Անգլիայում սով է,- սրամտեց գիրուկը:
-Իսկ Ձեր տեսքը բերում է այն մտքին, որ Դուք եք դրանում մեղավոր,- պատասխանեց Շոուն:
Մհեր Միրզոյան