Ճապոնացի խոհարարները ստեղծում են իսկական նկարներ, բայց ոչ թե յուղաներկով՝ կտավի վրա, այլ բրնձով և մթերքներով: Այս աշխատանքի բարդությունը պայմանավորված է նրանով, որ ռոլիների ձևավորման ժամանակ խոհարարը պետք է տարբեր երանգների բաղադրիչներն այնպես դասավորի, որպեսզի կտրելուց հետո ստացվի մտածված նկարը: