Սկիզբ է առնում Ճապոնիայում բուդդայականության տարածման ժամանակներից։
Իկեբանան՝ ճապոնական ծաղկահարդարման արվեստը, աշխարհում մեծ մասսայականություն է վայելում։ Այն բնությանն անմիջապես մերձենալու ունակությամբ կամուրջ է հանդիսանում մարդ-բնություն հաղորդակցման մեջ և այդքանով գրավել միլիոնավոր մարդկանց։ Սովորաբար իկեբանայի արվեստն իր եվրոպական իմաստային տարբերակով ընկալվում է որպես «ծաղկահարդարման ճապոնական արվեստ»։
Իրենք՝ ճապոնացիները գտնում են, որ իկեբանան ծաղիկների բնական հատկությունները ի հայտ բերելուն, ցուցադրելուն օգնող արվեստ է։ Ընդունված է իկեբանան բաժանել երեք մեծ խմբերի՝ ծիսակատարությունների, հանգստի ու ուրախության և հարդարանքի կամ դեկորատիվ իկեբանա։ Այդ երեք խմբերից, թերևս, հնագույնը՝ ծիսակատարությունների իկեբանան, ըստ իր նշանակության տարբերվում է մի քանի ձևերի՝ շնորհավորանքի ծիսակատարության իկեբանա, թեյի ծիսակատարության իկեբանա՝ հաբանա և այլն։