Սեուլում ԱՄՆ դեսպան Գարի Հարիսը հայտարարել է, որ ուրախ է սափրել իր բեղերը։ Այդ բեղերի համար նախկինում ԱՄՆ դեսպանը քննադատության է ենթարկվել հարավկորեացիների կողմից, մինչդեռ դիվանագետը պնդում է, որ նա դա արել է' դիմակը հարմարավետ կրելու համար: «Ուրախ եմ, որ ես դա արեցի: Ես երկընտրանքի առջև էի' բե՞ղ պահել, թե՞ դիմակ կրել: Սեուլում ամառը շատ տաք և խոնավ այդ երկուսը համատեղելու համար: Կորոնավիրուսի ցուցումները կարևոր են, և ես պետք է դիմակ կրեմ ցանկացած պայմանով», - գրել է դիվանագետը Թվիթերի իր էջում: