Հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը 1200-1202 թթ․ Երզնկայի Ավագ վանքում գրված ու ծաղկված «Մշո Ճառընտիրն» է (55,3 սմ x 70,5 սմ, կշիռը՝ 28 կգ), իսկ ամենափոքրը՝ 1434-ին Կաֆայում (Թեոդոսիա, Ղրիմ) գրված «Տոնացույցը» (3 սմ x 4 սմ, կշիռը՝ 19 գ):