Սա Հայաստանի ամենամեծ ջրամբարն է և ստրատեգիական է, թե իր աշխարհագրական դիրքով, թե իր բազմակողմանի շատ կարևոր դերով:
Սպանդարյան Ջրամբարը շատ խոցելի է, ելնելով իր աշխարհագրական դիրքից: Իր շուրջ բոլորը շահագործվում են հանքերը, որոնց հանքաքարից մնացած թունավոր թափոնները տարածում են նաև այստեղ:
Բացի այդ էլ, երբ սարը պայթեցնում են, քամիների միջոցով ծանր մետաղներով հարուստ քարեփոշին նույնպես լցվում է այստեղ' Սպանդարյան Ջրամբար, թունավորելով համեմատաբար մաքուր ջուրը: Ծանր մետաղները շատ վտանգավոր են մարդու և իր շրջակա միջավայրի համար, դրանք առաջացնում են անդառնալի հետևանքներ, մտնում օրգանիզմ և մնում այնտեղ: Կա "ցիանիդ" կոչվող KNO3, մահացու քիմիական նյութ: Այն կաթիլներով են օգտագործում բնական գազին բույր տալու համար: Ցիանիդը հանքարթյունաբերությունում օգտագործվում է հանքանյութը կորզելու համար, և , ինչպես մնացած, արդեն չպետքական մնացորդ նյութերը' թափոնները, այն տեղ է գտնում պոչամբարում, որտեղից էլ հոսում և խառնվում է մաքուր ջրերի հետ, ներծծվում հողի մեջ..
Սպանդարյանի դերերից կարևորագունն էլ Սևանի մատակարարում է, որն իր հերթին նպաստում է Հայաստանի անապատ չդառնալուն:
Սպանդարյան Ջրամբար
Սյունիք * 25կմ Վայոց Ձորից
կլիման' քամոտ