Երբեմն մարդիկ այնքան են տարված առօրեական խնդիրներով, որ բաց են թողնում կյանքում ամենակարևորը' մարդ մնալը։ Ձեզ եմ ներկայացնում մի պատմություն, որ կստիպի կանգ առնել և մտածել ամենակարևորի մասին։


Ես եկա նշված հասցեով և ազդանշան տվեցի։ Մի քանի րոպե սպասելուց հետո կրկին ազդանշան տվեցի։ Քանի որ դա իմ վերջին պատվերն էր, ես մտածեցի թողնեմ ու գնամ, բայց փոխարենը կայանեցի մեքենան, մոտեցա դռանն ու թակեցի.

 

–Մեկ րոպե,– պատասխանեց մի նուրբ և ծեր կանացի ձայն։

 

Ես լսում էի, թե ինչպես են ինչ–որ բան քարշ տալիս հատակով։ Երկար դադարից հետո դուռը բացեցին։ Մի փոքրամարմին, 90–ին մոտ մի կին կանգնած էր իմ առջև։ Հա հագնված էր ինչպես 1940–ականների ֆիլմերում։ Կողքին' փոքրիկ ճամպրուկն էր։ Բնակարանը այնպիսի տեսք ուներ, ասես այնտեղ երկար տարիներ ոչ ոք չէր ապրել։ Ամբողջ կահույքը ծածկված էր սավաններով։ Ոչ ժամացույց կար պատերին, որ ճոճաթոռ, ոչ էլ սպասք' դարակներում։ Անկյունում մի ստվարաթղթե արկղ էր' լուսանկարներով և ապակյա սպասքով լցված։

 

–Դուք չէի՞ք օգնի ինձ' պայուսակս տեղափոխել մեքենայի մեջ,– հարցրեց նա։

 

Ես ճամպրուկն ու պայուսակը տեղավորեցի մեքենայի մեջ և վերադարձա նրան օգնելու։ Նա բռնեց իմ ձեռքը և մենք դանդաղ քայլեցինք մեքենայի կողմը։ Նա շարունակում էր շնորհակալություն հայտնել' իմ բարության համար։

 

–Չարժե,–ասացի ես,– ես փորձում եմ վերաբերվել իմ ուղևորներին այնպես, ինչպես կցանկանայի, որ իմ մորը վերաբերվեն։

 

–Ի՜նչ լավ տղա ես դու,– ասաց նա։

 

Երբ մենք նստեցինք մեքենան, նա ինձ ասաց հասցեն, այնուհետև հարցրեց.

 

–Դուք չէի՞ք կարող գնալ քաղաքի կենտրոնով։

 

–Դա ամենակարճ ճանապարհը չէ,– արագ պատասխանեցի ես։

 

–Ես դեմ չեմ։ Չեմ շտապում։ Ես հոսպիս (ծերերի և հիվանդների խնամքի կենտրոն) եմ գնում։

 

Ես նայեցի հետին տեսանելիության հայելու մեջ. նրա աչքերը փայլում էին։

 

–Իմ ընտանիքը վաղուց մեկնել է,– շարունակեց նա կամաց ձայնով։ Բժիշկներն ասում են, որ ինձ երկար ժամանակ չի մնացել ապրելու։

 

Ես ձեռքս դանդաղ երկարեցրի և միացրեցի հաշվիչը։

 

–Ո՞ր երթուղով կցանկանայիք գնալ։

 

Հետագա երկու ժամերի ընթացքում մենք անցանք քաղաքի կենտրոնով։ Կինն ինձ ցույց տվեց այն շենքը, որտեղ ժամանակին վերելակավարուհի էր աշխատել։ Մենք անցանք այն թաղամասով, որտեղ ժամանակին նա և իր ամուսինն էին ապրել, երբ դեռ նորապսակներ էին։ Նա ինձ ցույց տվեց կահույքի պահեստը, որը մի ժամանակ պարասրահ է եղել և որտեղ նա պարել է սովորել փոքր ժամանակ։ Երբեմն նա ինձ խնդրում էր կայանել մեքենան որոշակի շինությունների կամ նրբանցքների մոտ և մթության մեջ նստած անխոս նայում էր դրանց։


Մի փոքր ուշ նա հանկարծ խոսեց.

 

–Ես հոգնեցի։ Ավելի լավ է արդեն գնանք։

 

Մենք լուռ գնացինք այն հասցեով, որը նա տվել էր։ Դա ցածր մի շինություն էր' նման փոքրի առողջարանի։ Երբ մենք մոտեցանք մուտքին' երկու սանիտարներ մոտեցան մեքենային։ Նրանք բարեհամբույր էին, օգնեցին կնոջը իջնել մեքենայից։ Ես բացեցի բեռնախցիկը, հանեցի փոքրիկ ճամպրուկը և դրեցի մուտքի մոտ։ Կինն արդեն նստած էր անվասայլակին.

 

–Որքա՞ն պետք է վճարեմ,– հարցրեց նա' բացելով պայուսակը։

 

–Ոչ մի բան,– պատասխանեցի ես։

 

–Դուք ևս պետք է ապրեք,– ասաց նա։

 

–Ուրիշ ուղևորներ էլ կան,– պատասխանեցի ես։

 

Գրեթե չտատանվելով, ես կռացա և գրկեցի նրան. նա ամուր գրկել էր ինձ, կարծես չէր ուզում, որ այդ պահն ավարտվի։

 

–Դու երջանիկ հիշողություններ պարգևեցիր ինձ,– ասաց նա։ Երախտապարտ եմ։
Ես սեղմեցի նրան ձեռքն ու հեռացա։ Իմ մեջքի հետևում փակվեց դուռը։ Դա ևս մեկ կյանքի գրքի փակվել էր... Հետդարձի ճանապարհիս այլևս ուղևոր չվերցրեցի։ Ես մտամոլոր գնացի այնտեղ, որտեղ մեքենան տարավ։ Ես անընդհատ մտածում էի. «Ի՞նչ տեղի կունենար, եթե այդ կնոջը մի ջղային և անհամբեր վարորդ հանդիպեր, ով չէր համբերի ավարտել իր հերթապահությունը»։ «Ի՞նչ կլիներ, եթե ես հրաժարվեի կատարել նրա ցանկությունը կամ մի քանի անգամ ազդանշան տալուց հետո հեռանայի»։

 

Վերջում ես կցանկանայի ասել, որ կյանքումս նման կարևոր բան արած չկայի։ Մենք սովոր ենք մտածել, որ մեր կյանքը պտտվում է մեծ պահերի շուրջ, բայց, երբեմն, այդ մեծ պահերը իրենք են որսում մեզ, խնամքով փաթաթելով մի բանի մեջ, ինչը ուրիշներին մանրուք կթվար։

 

Հեղինակ' Կենտ Ներբուրն, ով հետագայում գիրք հրատարակեց, որի մեջ մտան տաքսու ուղևորների գիշերային խոստովանությունները։