Քեյսի Անդերսոնը և Բրուտուսը, ամենամտերիմ ընկերներն են և նրանց չի խանգարում , որ Բրուտուսը 800 ֆունտ քաշով արջ է: Քեյսին մեծացել է ԱՄՆ-ի Մոնտանա նահանգում , տնակում , որը շրջապատված էր ծառերով և կենդանիներով : Դեռ փոքր ժամանակ , նա ստացել է "Մագնիս կենդանիների համար" կոչումը : Քոլեջից հետո Քեյսին դառնում է Էկոլոգ և բիոլոգ : Բիոլոգիական աշխատանքներից հետո , նա առընչվել է բազմաթիվ կենդանիների ՝ վագռերի , առյուծների , փղերի , շների հետ: Մի օր նա հանդիպում է մի կենդանու հետ , որը փոխում է Քեյսիի կյանքը :
2002 թվականին փրկարարական կենտրոնում ծնվում է մի արջուկ , նրան սկզբում ցանկացել են հանձնել գազանանոց, սակայն Անդերսոնը խղճացել է արջուկին և տարել տուն ^_^:
Սկզբում Բրուտուսը քնում էր ոչ մեծ զամբյուղի մեջ , բայց երբ դարձավ 50 ֆունտ արդեն քնում էր բազմոցի վրա: Հիմա Բրուտուսն ու Քեյսին այնքան մոտ են , որ հարսանիքին ա դարձավ նրա և ընկերուհու քավորը ^_^ ... Սիրեք կենդանիներին սիրելիներս... Երբ նրանց սիրում եք , անկախ նրանից թե ի՞նչ կենդանի է , նա ավելի մեծ սիրով և հոգատարությամբ պատասխանում է ձեզ :))

 

Անահիտ Միքայելյան