Իհարկե Նյու Յորքում չեմ եղել (չեմ ուզում էլի այնտեղ էլ բոլորը իմանան՝ ոնց եմ անգլերեն չրթում), բայց լիքը կինոներ եմ նայել ու գիտեմ՝ ինչպես են այնտեղ ամանորյա փողոցները։
Հենց նոր անցա Հյուսիսային պողոտայով և հիշեցի ֆիլմերը, հայտնվեցի հեքիաթների աշխարհում։ Ողջ պողոտան հեքիաթային լուսավորված էր ու հնչում էր ամանորյա երաժշտություն։ Ինձ հիացրեց այստեղ տեղադրված տնակները։ Ամեն տնակում մի հետաքրքիր բան էր վաճառվում։ Մի խոսքով Երևանյան այս հատվածում արդեն Ամանոր է։
Հ.Գ. բայց քանի, որ շատ բարի է ստացվում ստատուսս, կցանկանամ նշել, որ սառցամաքրված է միայն մեջտեղը, իսկ փողոցի կողքերը սառած են հարգելի քաղաքապետարան։