Ռիժկովի արտահայտությունը, իրականում, լավ առիթ է մի քիչ մտածելու, թե ինչ բառդակ ա տիրում Հայաստան-Ղարաբաղ հարաբերություններում էս 26-27 տարի է.  


"Միացում" լոզունգի տակ դուրս եկանք պայքարի ու հռչակեցինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն;
Պայքարում ենք ԼՂՀ ինքնորոշման համար, բայց բանակցություններից չգիտես խի հեռացրեցինք Ղարաբաղի ներկայացուցչին;


Ինքներս չենք ճանաչել ԼՂՀ-ն, բայց կողմ ենք դրա ճանաչմանն ուրիշների կողմից;


Բանակցում ենք տարածքի վերադարձ նախատեսող Մադրիդյան սկզբունքների շուրջ, երբ Ստեփանակերտը չի թույլ տալիս դա առնվազն մինչև Շահումյանի ու Գետաշենի դեոկուպացիա;


Ուզում ենք մտնենք ԵՏՄ Ղարաբաղով-բանով, բայց Ղարաբաղը մեր համար ինչ տարածք է' ինչ սահմաններով, չենք որոշել:


Ֆինանսավորում ենք ԼՂՀ-ն մեր պետբյուջեից տարեկան 100 մլն դոլարի չափով, բայց Երևանից Ստեփանակերտ զանգում ենք ռոումինգով:


Սա, իհարկե, պետական մակարդակում տիրող վիճակի մասին է: Շարքային հայի համար ԼՂՀ-ն ներկա տարածքով Հայաստանի անբաժան մասն է, բայց պետական դիրքորոշումն էդ պատկերացման հետ, արի ու տես, չի բռնում: Ղրիմի դեպքում էդ ամենը չկա: Մոսկվայի դիրքորոշումը հստակ է. Ղրիմը մերն ա, Պերեկոպից մինչև Սևաստոպոլ, ոչ անկախ ա, ոչ կիսանկախ, ոչ էլ տարածքների մասին բանակցելու ունենք: Այ սա է Ղրիմի ու Ղարաբաղի տարբերությունը:

 

 

Նիկոլայ Թորոսյան