ԺՈՂՈՎՈՒՐԴ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆՔ
Հայաստանի Էլեկտրական ցանցերի արկածների ու անփութության, անպատասխանատու աշխատանքի մասին բազմիցս էի լսել, բայց էս վերջին շաբաթում համոզվեցի իմ դառը փորձով: Խնդրում եմ, եթե ժամանակ ունեք կարդացեք ու ասեք, եթե ձեր մոտ էլ է նման բան եղել, դուք ինչպես եք վարվել...
Անցած հինգշաբթի օրը հոսանքի տատանման հետևանքով փչանում է մեր տան բաքսին, լվացքի մեքենան և ինտերնետը: Փչանում է նաև դիմացի հարևանի հեռուստացույցը:

 

Անխափությունը բացահայտում է ամուսինս երեկոյան տուն վերադառնալով: Սկզբում մտածում ենք մասնագետ բերենք վերանորոգի, բայց քանի որ վնասի փաչը մեծ էր ու առավել ևս վստահ էինք, տան ներսից չի, որոշում ենք դիմենք Էլ. ցան: Բնակարանը նոր վերանորոգված է ու լարերն էլ ըստ այդմ նոր:

 

Քանի որ Երևանում չէինք, հետ վերադառնալուց հետո շաբաթ օրը զանգում ենք 1-80, օպերատորները փոխանցում են, որ նման դեպքերում պետք է մոտենանք դիմում գրենք, ուղղորդում են Տաշիրի դիմումների ընդունման կետ: Նույն օրը մոտենում ենք Տաշիրի տեղամաս և դիմում գրում: Երկու աղջիկներ օգնում են, վերցնում դիմումը:

 

Ըստ աշխատակիցների երեք օրվա ընթացքում փորձագետների խումբը կմոտենա և որոշում կկայացնի, ընդհուպ մինչև այնքան հաստատակամ էին խոսում, ասեցին տեղում որոշումը կտրվի և հարկ չի լինի կրկնակի այցի կամ հետագա քննարկումների: Զարմանալին, որ ասում էին, լինում է մասնագետներն էլ հետներն են լինում հենց էդ պահին վերանորոգում են: Մի քանի անգամ հարցրեցի արդյոք երեք օրում կլուծվի, քանի որ ձմեռ է, ցուրտ, պատասխանեցին դե մաքսիմում 5 օր:

 

Նախապես զգուշացրեցին մեր կողմից մասնագետ չբերել, որովհետև եթե միջամտություն մեր կողմից լինի իրենք հոգ չեն տանի ծախսերը: Ինտերնետը քանի որ Յուքոմ էր ու մեկ շաբաթ չկար ինչ դարձել էինք բաժանորդ մոտեցան անվճար իրենց հաշվին կոճը փոխեցին, որը ևս վառվել էր:

 


Անցնում է երեք աշխատանքային օր, մենք սառած արդեն հիվանդանալ հասցրած, ամուսինս սկսում է զանգել ու սկսվում է անորոշ պատասխանների շարանը: Վերջապես մի քանի օղակների հետ խոսալուց հետո երեկ ուղարկում են էլէկտրիկ կոչվածին ով առանց երկար բարակ նայելու ասում է ախպեր դե դուք ձեր հաշվին սարքեք էլի, պետքա էլի գնաք դիմում գրեք, որ ուրիշ խումբ գա նայի և այլն:
Էս անգամ արդեն ես եմ սկսում զանգահարել Էլ. ցանց, սկզբում պատասխանում է մի աղջիկ, չկարողանալով հստակ պատասխան տալ հարցերիս, փոխանցում մյուսին, ով էլ սկսում է բա դե 3 օր չէ 10 օր է փորձագետները կգան ու բլա բլա, ու այդտեղ ես բարկանում եմ, որ ոչ կոմպետենց պատասխաններ մի տվեք, դիմում վերցնողն ասում է 3-ից մաքսիմում 5 դուք հիմա սկսում եք թե բա 10:

 

Երկու աշխատակից չկարողանալով իմ հարցերին սպառիչ պատասխան տալ, փոխանցում են ինձ կզանգահարի բաժնի պետը, բայց անարդյունք էլի ես եմ զանգահարում արդեն որերոդ անգամ ու վերջապես կապնվում եմ բաժնի պետի հետ, ով փոխանցում է, որ խնդիրը մանրամասն կուսումնասիրի կզանգի: Կրկին զանգ չկար, ես եմ այսօր զանգում կապնվում բաժնի պետի հետ և ի՞նչ, պետը ներողություն հայցելով ասում է դե ոչ մի փորձագիտական խումբ էլ չկա, էդ էլէկտրիկն էր նայելու և այլն:

 

Ես որպես տեղեկացված քաղաքացի բավականին բարեհամբույր պահանջում եմ որ այդ դեպքում իմ դիմումին գրավոր պատասխան տան, ոչ թե փչացած հեռախոսի նման ոչ հավաստի տվյալներ, քանի որ եթե մեկ շաբաթ սպասել եմ, պետք է հստակ իմանանք ինչից է խնդիրը, նամանավանդ տան ներսի ապահովիչները հալած են ու վտանգավոր իրավիճակ է: Պետը համաձայնվում է, որ անշուշտ կարելի էր մեկ օրում էլ էդ տեսուչին ուղարկել նայի, ընդունում, որ աշխատակիցները ընթացակարգերը չգիտեն, որ հստակ պատասխան չեն տալիս, իր համար էլ ընդունելի չէ, որ ով զանգում է իրեն են փոխանցում պատասխանի և հավելում ինչի հենց հաջորդ օրը չեք զանգել դիմումի, որին ի պատասխան հայտնում եմ, որ եթե կա ժամանակահատված նախապես շեշտված հարգել սպասել ենք: Առաջարկում է մենք վերանորոգենք, որովհետև ոչ մի փորձագիտական խումբ էլ չկա: Իսկ ինքը նոր ղեկավար է, ցավում է, որ ոչ կոմպետենց աշխատակիցներ ունեն:

 


Եզրակացություն ՀԷՑ աշխատակիցները չգիտեն ընթացակարգերը, խնդիրների լուծման համար տալիս են ոչ հավաստի ինֆորմացիա, միգուցե և բարեհամբույր ձայնով: Ամենաշատը էս պատմության մեջ ինձ հուզում է, որ ոչ մի հստակ ընթացակարգ չունեն, ու ընդհանրապես ոչ մի տեսակի պատասխանատվություն չեն վերցնում ոչ իրենց պատասխանների, ոչ էլ բաժանորդի հետ կատարվածը բացահայտելու մեջ:

 


Արդյունքում մենք կրեցինք մեծ ֆինանսական կորուստ, առողջական խնդիրներ առաջացան, որերոդ օրը ջերմությամբ և գրիպով ենք ու ամենակարևորը ևս մեկ անգամ հաստատվեց էն դիրքորոշումը որ փոշոտած ընկերություն է, ու ոչ մի ռեբրենդինգ էլ չի օգնել իրենց: Արդյոք մի դիմումը էդքան դժվար է հինգ օրում նայել և պատասխան տալ, Եթե մենք չզանգահարեինք հազրա անգամ, ոչ մեկ էլ չէր էլ կապնվի այսինքն: Ամենավատը, որ բոլոր ծանոթ բարեկամ, հարևան միանշանակ ասում էին ինչ եք հույսներդ դրել, ոչ մի բան էլ չեն անելու, բայց պնդում էի, չէ կգան որոշում կտան կհասկանանք ինչից է... Եթե ոչ մի փորձագիտական խումբ էլ չկար, Էդ թաղի էլէկտրիկի տեղ մենք էլ գիտեինք, եթե էդքան սպասելը, աշխատանքի հաշվին տուն վազելը, գումար ծա[սելն ու զանգեր անելը հանգեցնելու էր մեզ բոլորիս հայտնի ճանապարհներով աշխատանքի անցած ոչ կոմպետենտ էլէկտրիկ ուղարկելուն, դա ամենաառաջին օրը առանց դիմում գրելու էլ կանեինք...Չէի սպասի, որ այսպես անհետևողական, անպատասխանատու կազմակերպություն է, խորապես հիասթափված եմ:

 


Պահանջում եմ հստակ որոշում գրավոր օբյեկտիվ հիմքերով և վնասի փոխհատուցում, որը հիմք կհանդիսանա հասկանանք խնդրի աղբյուրը և ըստ այդմ ապահով գործողություններ ձեռնարկենք վերանորոգելու համար:

 


Էլ ի՞նչ ասեմ, ՀԷՑ անսպասելի նվերը նորապսակ զույգին...
Հ.Գ. Հարկ լինելու դեպքում կգրեմ անունները, ում հետ խոսել ենք...
#էլեկտրականցանցեր #հէց #երևանիքաղաքապետարան#էլեկտրոէներգիա #needyourhelp #Էլցանց#հայաստանիէլէկտրականցանցեր