Կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը հետևողական է գյուղատնտեսւթյան զարգացմանն ուղղված կառավարության որդեգած քաղաքականության հարցում: Գյուղոլորտի զարգացմանն ու գյուղմթերքների արտահանման ծրագրերի ընդլայնմանը նվիրված օգոստոսյան խորհրդակցությանը հետևում են արդեն վարչապետի առանձին հանդիպում-խորհրդակցությունները կոնկրետ ոլորտների ներկայացուցիչների հետ:
Հոկտեմբերի 24-ին,վարաչապետը խորհրդակցություն է ունեցել նվիրված ձկնաբուծության զարգացմանը,որին մասնակցել են ձկնաբուծական ընկերությունների ներկայացուցիչներ և շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ:
Վարչապետը կարևորել է ձկնարտադրության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, քանի որ այս ճյուղն ունի արտահանման մեծ հնարավորություններ:
Վերջին տարիներին պարբերաբար արձանագրվում է շուրջ 30 տոկոսի աճ, ինչը նպաստում է նաև արտահանման ծավալների ընդլայնմանը: Մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30 տոկոսով:
Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ հանրապետությունում ձկնարտադրությունը զարգացնելու համար առկա է մեծ ներուժ և առաջիկայում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսական կազմակերպության օժանդակությամբ իրականացվելու է պիլոտային նոր ծրագիր՝ ոլորտում նոր համակարգ ներդնելու նպատակով:
Դավիթ Պետրոսյան