
ՀՀ վարչապետը մեկնելով ԻԻՀ հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ' իդեմս ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի, ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զաֆադ Զարիֆի, ԻԻՀ նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեհին:
Քանզի արևմուտքը բավական երկար ժամանակ շատ խիստ պատժամիջոցներ էր կիրառում Իրանի նկատմամբ, որը պատճառ էր հանդիսանում հայ-իրանական տնտեսական ծրագրերի իրականցման դադաղեցման համար, ԻԻՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը նշել էր, որ իրան կատարած այցը շատ լավ առիթ է նոր թափ հաղորդելու հայ-իրանական հարաբերություններին և ներգրավելով նոր ներդրումներ աշխուժացնել տնտեսական կապերը:
Հովիկ Աբրահամյանը նշել է նաև, որ ՀՀ-ում նպաստավոր պայմաններ են ստեղծվել ներդրումներ կատարելու համար, ինչի պատճառ է հանդիսացել նաև ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին: ԵՏՄ-ին անդամակցելը հնարավորություն է տալիս ՀՀ-ին դառնալ տարանցիկ լուրջ միջանցք ԵՏՄ անդամ երկրների և Իրանի միջև: Օգտվելով ՀՀ և ԻԻՀ բարիդրացիական հարաբերություններից ԵՏՄ անդամ երկրները կարող են առանց մաքսատուրք վճարելու իրենց ապրանքը մտցնել իրանական շուկա'Հայաստանի միջոցով: Իրանն իր հերթին Հայաստանում ստեղծելով իր ռեզիդենտ կազմակերպությունները և արտադրություն հիմնելով՝ կկարողանա իր արտադրաանքն արտոնյալ պայմաններով արտահանել ԵՏՄ երկրներ: Այդ ուղին հատկապես գրավիչ կլինի վերամշակող արդյունաբերության համար:
Այսպիսով Հովիկ Աբրահամյանի հանդիպումների առանցքում եղել է ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելու հարցը, որը նոր հնարավորություններ կստեղծի երկու կողմերի համար էլ: Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանն շեշտել է, որ նման պայմաններում առկա է տնտեսական նոր ծրագրեր իրագործելու և հներին նոր թափ տալու լավ հնարավորություն և դրա համար պետք է անել հնարավոր ամեն բան: Նա նաև կարևորել է միջկառավարական հանձնաժողովի դերը, որի շրջանակում հնարավորություն կլինի իրականացնել համագործակցության ծրագրերը՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, հեռահաղորդակցության, մշակույթի, կրթության, արտակարգ իրավիճակների, զբոսաշրջության ոլորտներում:
Նշեմ նաև, որ այս օրերին ՀՀ-ում ընթանում էր հայ-իրանական գործարար համաժողով, որի ընթացքում գործարարների շրջանում քննարկվեց ՀՀ-ի տարացիկ լուրջ նշանակությունը ԵՏՄ-Իրան հետագա կապի մեջ:
Տիգրան Հարությունյան