Հայաստանն իր պատմության ողջ ընթացքում հանդիսացել է քաղաքակրթական ինտրիգների ու իրադարձությունների կենտրոնում, քանի որ իր աշխարհագրական դիրքով եղել է Եվրոպան Ասիային, Արևելքը Արևմուտքին կապող կարևորագույն խաչմերուկ: Հենց այդ հանգուցակետն է ժամանակին նպաստել Հայաստանի և առևտրի զարգացմանը:

 


Ժամանակի ընթացքում՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին զուգընթաց, կարևոր է, որպեսզի ՀՀ-ն օգտվի իր' քաղաքակրթական հանգույցում գտնվելու դիրքից և իր հարևանների և գործընկեր պետությունների համար հանդիսանա կապող օղակ և յուրահատուկ ստրատեգիական միջանցք:

 


Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան 400-կվտ-անոց էլեկտրահաղորդման գծի շինարարությունը թույլ կտա ընդլայնել մեր երկրի կապերը Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի էներգահամակարգերի հետ:
Հայաստանի և Իրանի, ինչպես նաև՝ Վրաստանի ու Ռուսաստանի էներգահամակարգերը ներդաշնակ են աշխատում, սակայն ոչ բոլորը միասին, իսկ նոր էլեկտրահաղորդման գծի կառուցումը թույլ կտա հասնել այդ նպատակին: Երկու նախագծերից առաջինը նախատեսվում է ավարտել 2017-ի 4-րդ եռամսյակում, իսկ երկրորդը՝ 2018-ի երկրորդ եռամսյակում:

 


Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ միջանցքը շահավետ է: Այդ մասին Երեւանում դեկտեմբերի 23-ին ասել է «Ռուսցանցեր» ՀԲԸ-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բուդարգինը:
Ռուսաստանը շատ լուրջ նախագծեր ունի Վրաստանի հետ, որի հետ ՌԴ էներգահամակարգն արդեն համաժամանակյա և զուգահեռ ռեժիմում է աշխատում: Այժմ կարելի է համագործակցությունը տարածել նաև հարավային հարևանների վրա:
Ամփոփելով նշենք, որ տարածաշրջանում նման մակարդակի կարևոր էներգետիկ միջոցառման նախաձեռնողը հայկական կողմն է: Անդրկովկասյան նուրբ ու զգայուն, կոնֆլիկտոգեն տարածաշրջանում, նման լարված իրավիճակում այսօրինակ նախաձեռնությունն ունի նաև անվտանգության ապահովման և փոխադարձ համագործակցության լուրջ հեռանկարներ ապահովելու հնարավորություն:

 

 

Նարե Սարգսյան