1 Մարդիկ լինում են անհասկացող, անտրամաբան ու եսասեր, միևնույնն է, ներե՛ք նրանց:
2 Եթե Դուք բարություն եք գործել և մարդիկ մեղադրել են ձեզ ծածուկ եսասիրական մտադրության մեջ, միևնույնն է, բարություն գործե՛ք:
3 Եթե Դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ կեղծ ընկերներ և իսկական թշնամիներ: Միևնույնն է, ձգտե՛ք հաջողության:
4 Եթե Դուք ազնիվ եք ու անկեղծ, մարդիկ կխաբեն ձեզ, միևնույնն է, մնացե՛ք ազնիվ և անկեղծ:
5 Այն, ինչը որ տարիներ շարունակ դուք կառուցել եք, կարող է ավերվել մեկ ակնթարթում, միևնույնն է, շարունակե՛ք կառուցել:
6 Եթե դուք գտել եք անխռով երջանկություն, ապա Ձեզ կնախանձեն, միևնույնն է, մնացե՛ք երջանիկ:
7 Այսօրվա Ձեր գործած բարությունը մարդիկ վաղը կմոռանան, միևնույնն է, բարիք գործե՛ք:
8 Կարևոր չէ, թե ով և ինչ է խոսում Ձեր մասին, պարզապես վերաբերվե՛ք դրանց ժպիտով և շարունակե՛ք կատարել Ձեր գործը:
9 Եթե Ձեր լավագույնը կիսեք մարդկանց հետ, մեկ է, դա նրանց երբեք չի բավականացնի, միևնույնն է, շարունակե՛ք կիսել նրանց հետ Ձեր լավագույնը:
10 Աղոթե՛ք միասին և մնացե՛ք միաբան: Եվ ի վերջո Դուք կհամոզվեք, որ այս ամենը եղել է Աստծո և Ձեր միջև, և երբեք չի եղել Ձեր և մարդկանց միջև: