1 Մարդիկ լինում են անհասկացող, անտրամաբան ու եսասեր, միևնույնն է՝ ներեք նրանց:

 

 

2 Եթե Դուք բարություն եք գործել և մարդիկ մեղադրել են ձեզ ծածուկ եսասիրական մտադրության մեջ, միևնույնն է՝ բարություն գործեք:

 

 

3 Եթե Դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ կեղծ ընկերներ և իսկական թշնամիներ: Միևնույնն է՝ ձգտեք հաջողության:

 

 

4 Եթե Դուք ազնիվ եք ու անկեղծ, մարդիկ կխափեն ձեզ, միևնույնն է՝ մնացեք ազնիվ և անկեղծ:

 

 

5 Այն, ինչը որ տարիներ շարունակ դուք կառուցել եք կարող է ավերվել մեկ ակնթարթում, միևնույնն է՝ շարունակեք կառուցել

 

 

6 Եթե դուք գտել եք անխռով երջանկություն, ապա Ձեզ կնախանձեն, միևնույնն է՝ մնացեք երջանիկ:

 

 

7 Այսօրվա Ձեր գործած բարությունը մարդիկ վաղը կմոռանան, միևնույնն է՝ բարիք գործեք:

 

 

8 Կարևոր չէ թե ո՞վ և ի՞նչ է խոսում Ձեր մասին, պարզապես վերաբերվեք դրանց ժպիտով և շարունակեք կատարել Ձեր գործը:

 

 

9 Եթե Ձեր լավագույնը կիսեք մարդկանց հետ, մեկ է դա նրանց երբեք չի բավականացնի, միևնույնն է՝ շարունակեք կիսել նրանց հետ Ձեր լավագույնը:

 

 

10 Աղոթեք միասին և մնացեք միաբան: ԵՎ ի վերջո Դուք կհամոզվեք որ այս ամենը եղել է Աստծո և Ձեր միջև, և երբեք չի եղել Ձեր և մարդկանց միջև: