Կյանքը հնարավորություն է, օգտագործի՛ր:
Կյանքը գեղեցկություն է, հիացի՛ր:
Կյանքը երանություն է, ճաշակի՛ր:
Կյանքը երազ է, իրագործի՛ր:
Կյանքը մարտահրավեր է, դիմագրավի՛ր:
Կյանքը պարտականություն է, կատարի՛ր:
Կյանքը խաղ է, խաղա՛:
Կյանքն թանկ է, գուրգուրի՛ր:
Կյանքը հարստություն է, պահպանի՛ր:
Կյանքը սեր է, վայելի՛ր:
Կյանքը խորհուրդ է, իմացի՛ր:
Կյանքը խոստում է, հարգի՛ր:
Կյանքը վիշտ է, հաղթահարի՛ր:
Կյանքը երգ է, երգի՛ր:
Կյանքը պայքար է, ընդունի՛ր:
Կյանքը ողբերգություն է, սրտապնդվի՛ր:
Կյանքը արկածախնդրություն է, հանդգնի՛ր:
Կյանքը կյանք է, կերտի՛ր:
Կյանքը շա՜տ թանկ է, մի՛ կործանիր…
Այսօր Հնդկաստանի Կալկաթա քաղաքում հատուկ պատարագ է մատուցվել ի պատիվ Մայր Թերեզայի (1910-1997թթ.) 100-ամյակի։
Մայր Թերեզան (Ագնեսա Գոնջա Բոյաջիու) ծնվել է 1910 թվականին, Մակեդոնիայում։ 1940-ականների վերջին նա միանձնուհիների միաբանություն է ստեղծել Կալկաթայում, որն ակտիվորեն զբաղվել է դպրոցների, ապաստանների, աղքատների համար հիվանդանոցների ստեղծմամբ։ Հետագայում Մայր Թերեզան հիմնադրեց Գթասրտության Օրդենը, որը շարունակում էր օգնել աղքատ ու դժբախտության մեջ հայտնված մարդկանց ամբողջ աշխարհով մեկ։ Իր գործունեության համար նա ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ։
2003-ին կաթոլիկ եկեղեցին նրան դասեց երանելիների շարքը։
Հիշեցնեք, որ 88-ի Սպիտակի երկրաշարժից օրեր անց՝ դեկտեմբերի 20-ին, Մայր Թերեզան իր միանձնուհիների հետ Հայաստանում էր՝ օգնելու համար աղետից տուժածներին։ Լուսանկարում նա պատկերված է Երեւանի թիվ 3 մանկական հիվանդանոցում։
Մայր Թերեզա 10 ասույթներ
1.Մարդիկ անխոհեմ են, անտրամաբան և եսակենտրոն,
ներեք նրանց ամեն դեպքում:
2.Երբ բարիք ես գործում, մարդիկ քեզ կմեղադրեն ծածուկ եսասիրական մտադրության մեջ,
բարիք գործիր ամեն դեպքում:
3.Եթե հաջողակ ես և կեղծ ընկերներ, և թշնամիներ ես վաստակում,
ձգտիր հաջողության ամեն դեպքում:
4.Բարիքը, որն անում ես այսօր, վաղը կմոռացվի,
բարիք գործիր ամեն դեպքում:
5.Եթե դու ազնիվ ու անկեղծ ես, մարդիկ կխաբեն քեզ,
ազնիվ և անկեղծ եղիր ամեն դեպքում:
6.Տարիներ շարունակ քո կառուցածը մեկ ակընթարթում կարող է կործանվել,
շարունակիր կառուցել ամեն դեպքում:
7.Մարդիկ իսկապես օգնության կարոտ են, բայց եթե օգնես նրանց, կարող են քեզ վրա հարձակվել,
օգնիր ամեն դեպքում:
8.Տո'ւր աշխարհին քո ունեցած ամենալավը, և կփշրեն քո ատամները,
Տո'ւր աշխարհին քո ունեցած ամենալավը ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ:
9. Կարևոր չէ թե ով և ինչ է խոսում ձեր մասին, պարզապես վերաբերվեք դրանց ժպիտով և շարունակեք կատարել ձեր գործը ամեն դեպքում:
10. Եթե ձեր լավագույնը կիսեք մարդկանց հետ, մեկ է դա նրանց երբեք չի բավականացնի, շարունակեք կիսել նրանց հետ ձեր լավագույնը ամեն դեպքում:
ԱՂՈԹԵՔ ՄԻԱՍԻՆ և ՄՆԱՑԵՔ ՄԻԱԲԱՆ
Մարինա Գևորգյան