Հեռավոր կղզիներում' անսահման օվկիանոսի աղի ջրերով ողոված, շատ հնում կար մի մեծ երկիր: Մեծությունը նրա չափսերի մեջ չէր, այլ իմաստության, որ դարերից ի վեր թագավորում էր այդ երկրի՝ արևով փայփայված բերքառատ հողերը: Կար մի սիմվոլ, որ խոսում եր անմահ իմաստության մասին: Եվ այդ սիմվոլը՝ թագն էր: Օծված լինելով ոսկով՝ փափաթված, կծկված օձ էր այն պատկերում: Թագը հասնում էր միայն այն ընտրյալին, ով կրելով այն գլխին, կարող էր հպարտորեն անվանվել իմաստուն:
Շատ գլուխներ զարդարեց այդ թագը: Շատ իմաստունների նա տեսավ իր կյանքում: Բայց չկար ոչ մի կրող, որ չմահանար կենդանի օձի թույնից: Բոլորը կախարդական թագում իրենց մահը գտան:

 


Եկավ օրը, և օձ թագը բաժին հասավ հրաշալի մի աղջկա՝ Աիդային: Վաղ մանկությունից Աիդան գովերգվում էր իր խոսքի ուժի, իմաստության,ազատ մտածողության և ճիշտ արարքների համար: Ուրախությամբ և հպարտությամբ ընդունեց նա մեծագույն պարգևը:
- Բայց հիշի՛ր, - զգուշացրերց նրան հայրը,- կրելով թագը գլխիդ՝ պատրաստ եղիր նրան, որ դրանից քեզ մահ է սպասվում, թագը չի ներում ոչ իմաստուն արարքներ:
Դա չվախեցրեց աղջկան: Դրեց նա օձ - թագը գլխին և սկսեց ապրել իմաստուն օրենքներով: Ողջ բնակչությունը գնում էր նրա մոտ, որպեսզի տեղեկանար այդ իմաստության մասին և նրա արարքները ընդուներ: Իմաստուն էր Աիդան: Եվ միայն նա գիտեր, ինչ գին ուներ այդ իմաստությունը: Ցանկացած միտք, բառ, իր ամեն քայլը, ամեն որոշումը ստուգում էր նա իմաստուն կերպով:
«Իմաստու՞ն է իմ միտքը,- ինքն իրեն հարցնում էր Աիդան: Իմաստու՞ն է իմ բառը: Իմաստու՞ն է իմ որոշումը»:

 


Եվ վախենում էր Աիդան օձ - թագից: Վախենում էր, ինչպես կրակից, որ ամեն պահի կարող էր սպանել իրեն կենդանի թագը: Բայց ոսկե օձը խորը քնած էր, հանգստանում էր իր տիրուհու գլխին: Եվ Աիդային թվում էր, որ էլ երբեք նենգավորը չի արթնանա:
Բայց եկավ Աիդայի ժամը: Հենց այդ նույն պահին,երբ դադարեց զգուշանալ օձից, թագուհին մոռացավ հարցնել իրեն գործած իմաստության մասին:
- Ես միշտ եմ իմաստուն և դա նկատելի է,- հպարտ ասաց Աիդան:

 


Եվ այդ ակնթարթում կենդանացավ օձ - թագը ու խայթեց տիրուհուն՝ առանց ափսոսալու: Դեռ երկար նայեց մեռնող աղջկա աչքերին օձը, և ի վերջո շշնջաց.
- Իմաստուններ չկան: Կա միայն մշտական հասկացում իմաստության մասին: Հիմա արդեն մեռնելով, ընդունի՛ր իմ իմաստությունը վերջին անգամ:
Աիդան մահացավ: Իսկ օձ - թագին մնաց կրկին սպասել իր նոր տիրոջը:
Ովքեր դարձան ընտրյալներ՝ տղանե՞րը թե աղջիկնե՞րը: Եվ արդյո՞ք նրանք իմաստուն էին: Հաղթահարեցի՞ն թագի նենգությունը: Իրե՞նց մահով մահացան, թե՞ կենդանի օձի խայթոցից : Ավա՜ղ, ժամանակը դա մեզանից թաքցրեց: Ցավոք...
Ավա Արդոյից

Յացեկ Էրկա "Բատիսկաֆ"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան