2008թ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի նախաձեռնությամբ սկսվեց "ֆուտբոլային դիվանագիտությունը" Հայաստանի և Թուրքիայի միջև...ՀՀ նախագահն այցելեց Թուրքիա՝դիտելու ՀՀ-Թուրրքիա ֆուտբոլային խաղը...Հակառակ հանդիպումը Երևան ժամանեց դիտելու Թուրքիայի նախագահ Ա.Գյուլը...Այս ամենի արդյունքը եղավ այն,որ 2009թ.հոկտեմբերի 10-ին շվեյցարական Ցյուրիխում ՀՀ և Թուրթիայի արտգործնախարարներ՝Է.Նալբանդյանը և Ա.Դավութօղլուն ստորագրեցին արձանագրություններ՝հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին....Հասարակության մի մասը մեծ խանդավառությամբ ընդունեցին Ս.Սարգսյանի այս դիվանագիտական "հաղթանակը",իսկ մյուս մասը՝հակառակը...Ասեմ,որ ես ինքս էլ եմ ԿՈՂՄ եղել այս փաստաթղթերի ստորագրմանը,բայց ԳԻՏԵՆԱԼՈՎ,թե ում հետ գործ ունենք միշտ նշել եմ,որ այն կարելի է մեկ,իսկ առավելը՝ երկու տարի թողնել շրջանառության մեջ,որ վավերացվի երկու երկրների օրենսդիր մարմինների կողմից...Այդ ժամկետից ավել այն չվավերացնելը արդեն ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ էր մեզ համար ,և թուրքերը այն կօգտագործեին ԴԻՎԻԴԵՆՏՆԵՐ ստանալու համար...Իսկ դրանք բավական մեծ էին.Նախ այս փաստաթղթերը ստորագրելով Ս.Սարգսյանը բավական սրեց,իսկ միչև հիմա չվավերացնելու հետևանքով էլ վատթարացրեց Հայաստան-Սփյուռք հարաբերությունները...Եվ ամենակարևորը՝ընդհատվեց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը...Վերջին երկիրը,որը ճանաչել է Ցեղասպանությունը պետական մակարդակով՝Շվեդիան է...Շվեդական Ռիկսդագը այն ՄԵԿ ձայնի առավելությամբ ճանաչել է 2009թ.հոկտեմբերի 11-ին..Դրանից հետո ՈՉ մի երկիր այն չի ճանաչել,որովհետև թուրքերը այդ արձանագրությունները օգտագործում էին մեր ԴԵՄ...Երբ որևէ երկրի օրենսդիր մարմնում փորձ էին անում քննարկել Մեծ Եղեռնի ընդունման հարցը,թուրք դիվանագետները կամ Թուրքիայի ԱԳՆ զգուշացնում էին նրանց,որ այդ քայլով վնասում են ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ և հարաբերությունների հաստատման գուծընթացին,որոք ի դեպ ասեմ ԲԼԵՖ էին...ՀՀ նախագահի բոլոր փորձերը սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին բացատրել իր այս քայլի նպատակը պսակվեցին ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ... Իսկ հինգ տարիների ընթացքումնելը այն թուրքերի կողմից չվավերացնելը և Ցեղասպանության միջազգայնացմանը խանգարելը ավելի խորը սեպ խրեցին ՀՀ-Սփյուռք հարաբերություններում...


Երբ առաջին անգամ Թուրքիայի վարչապետ Ռ.Էրդողանը հայտարարեց,որ Անկարան այն կվավերացնի, եթե ՀՀ-ը Արցախը "վերադարձնի" ազեր-կոյունլուներին,պարզ էր,որ Ցյուրիխյան արձանագրությունները ՄԵՌԱԾ են "ծնվել" և դրանցից պետք է շատ արագ ազատվել քանի շատ ուշ չէ...Սակայն մեր իշխանությունները դեռ մինչև հիմա սպասում են...Սպասում են,որ թուրքերը կունենան այնպիսի իշխանություններ,որոնք կվավերացնեն դրանք,չհասկանալով,որ թուրքերը ԵՐԲԵՔ չեն ունենա այդպիսի ղեկավարներ...Թորքը հագում է միայն ուժը...Ես շատ զարմացա,երբ մեր իշխանությունները "ուրախանում" էին նրանից,որ Ցեղասպանությունը ընդունում էր ամերիկյան որևէ նահանգ կամ որևէ երկրի վարչական միավոր...Այս ուղղույամբ մենք ունեցանք կորուստներ(Ֆրանսիայում չընդունվեց Հայոց Ցեղասպանությունը ժխտողներին քրեական հետապնդման ենթարկելու մասին օրենը,Դ.Փերինչեկի դեպքը և այլն),բայց Հունաստանի կողմից Հայերի Ցեղասպանության հերքումը քրեկանացման մասին օրենքը հույս է ներշնչում,որ դրական գործընթացը կշարունակվի...


Հ.Գ.Հուսով եմ,որ ԱՅՍՕՐ ՀՀ նախագահը հետ կկանչի "Ցյուրիխյան արձանագրությունները" ԱԺ-ից և այդ կնետի աղբաման,որտեղ և նրա իսկական տեղն է...Առանց հաշվի առնելու դրանց հետևում կանգնած ՈՒԺԵՐԻ շահերը...Նրանք շատ լավ տեսնում են,թե ում պատճառով են դրանք մնացել թղթի վրա...Այդ արձանագրությունները արդեն ժամանակավրեպ եմ ՄԵԶ համար և հմտորեն թուրքերի կողմից օգտագործվում են մեր իս դեմ...Մենք պետք է ամենաառաջինը ՄԵԶ հարգենք,ու հետո նոր ուրիշներին...Հակառակի դեպքում,մեր կողմից հարգվածները մեզ չեն էլ հարգի...Դրանք "ԳՐՈՂԻ ԾՈՑԸ" ուղարկելով Ս.Սարգսյանը կխթանի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին և կբարելավի ՀՀ-Սփյուռք կապերը,որոնք ՀԱՅԵՐԻՍ շատ անհրաժեշտ են ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100 ամյակի տարելիցին...

 

 

Գագիկ Համբարյան