Այսօր Եռաբլուրում ազատամարտիկները վերջին շրջանի ցավալի իրադարձությունների հետ կապված ընդհանուր հավաք էին կազմակերպել: Հավաքի ժամանակ հիմնական ելույթներն ուղղված էին ազատամարտիկներին քաղաքական հարցերի մեջ ներքաշողներին, տարբեր քաղաքական ուժերին և իշխանություններին:

 

 


Ելույթ ունեցավ նաև խարիզմատիկ ազատամարտիկ Սասուն Միքայելյանը: Մասնավորապես' Միքայելյանը խոսեց քաղաքական վերջին իրադարձությունների և կռված տղերքի ներսում տեղի ունեցող երկպառակտությունների մասին: Նշենք նաև, որ Սասունը կոչ արեց բոլոր ազատամարտիկներին համախմբել ու չխառնվել որևէ ներքաղաքական պրոցեսների, մեջբերեմ. «Ես եկել եմ այստեղ ասեմ, որ մենք թողենք էս քաղաքական պոռնիկներին, հերիք էղավ մեզ մասնատեն: Էթանք աշուն, գարուն ձմեռ ամառ , հերիք էղավ..»:

 


Ինչպես հիշում ենք ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանը սեպտեմբեր ամսին սկսել էր ազատամարտիկներին համախմբելու նոր գործընթաց, ստեղծել նոր կառույց, որը հետագայում, ինչպես տեսանք, մասնակցություն էր ունենում ներքաղաքական ամենաթեժ պրոցեսներում:
Ակնհայտ երևում է, որ տարվա եղանակները նշելով' Սասուն Միքայելյանը սլաքը բացահայտ ուղղում է թեժ աշնան ջատագովներին' համարձակ կերպով մեսիջ ուղարկելով նաև ԲՀԿ-ականներին:
Տեսնելով այսօրվա ազատամարտիկների տրամադրությունները' չենք կարող չփաստել, որ վերջիններս հիասթափված են քաղաքական կառույցներից, իշխանություններից և նրանց «ուրագային» (միշտ դեպի մեզ) քաղաքականությունից:

 

 

 

Անուշիկ Աբգարյան