Իշխանության, պետական ծառայության նշաձողն այնքան է ընկել, որ վարչապետը խոհրդարանական ամբիոնից կարող է ՙՙարա՚՚-ով դիմել պատգամավորներին, այդ ՙՙարա՚՚-ներն էլ ժպիտով պատասխանում են վարչապետին, իսկ լրագրողներին տված հարցազրույցներում բացահայտում են իրենց խիստ ՙՙցիվիլ՚՚ կերպարը:
Մեր երկրում կարող է այնպես պատահել, որ ԱԺ նախագահը հուշի գործարարներին՝ ինչպես խուսափել հարկային պարտավորություններից:
Գալուստ Սահակյանը հերքել է այն վարկածը, որ առևտրականների ցույցերի հետևում կանգնած են խոշոր գործարարները ու բառացիորեն ասել է. ՙՙՏարբեր սցենաներ կան, խոշորները կարող են շատ հանգիստ ձեւով իրենց ապրանքը, մի քանի աշխատողներ ընդունեն, դարձնեն իրավաբանական անձ եւ իրենց ապրանքներն առանց փաստաթղթի վաճառեն՚՚:

 

 


Երբ մեր երկրում նույն մարդիկ են օրենք գրողները, դրանք կատարողներն ու բիզնես անողները, սա նույնիսկ օրինաչափ հայտարարություն է ու անգամ շնորհակալություն պետք է հայտնել Գրիգորիչին՝ անկեղծության համար:
Ամբողջ խնդիրն այն է, որ այն, ինչն օրինաչափություն է մեզ համար՝ վաղուց մերժված է քաղաքակիրթ աշխարհի համար:
Բայց դա քիչ է հետաքրքրում մեր էլիտա կոչվածին, որը վաղուց ապրում է ՙՙՄենք ենք, մեր սարերը՚՚ ֆիլմի հերոսների մենթալիտետով. դե իրենք են, իրենց ոչխարը, կուզեն՝ կպահեն, չեն ուզի՝ կմորթեն...

 

 

 

Սուրեն Սուրենյանց