Իմ ելույթի ընթացքում անդրադարձել եմ հայոց ցեղասպանությանը եզդիների ցեղասպանությանը, և չարիքի այլ դրսևորումներին
Հարգելի գործընկերներ,
Մինչ Ֆրանսիան կարծում է, որ չարիքի բանակը պետք է կոչել դրա նվաստացուցիչ արաբական հոմանիշով ՝ Դաեշ, ԱՄՆ-ն՝ ԻԼԻՊ, Համաշխարհային մամուլը՝ ԻՇԻՊ, չարիքի կազմակերպությունը իրականում այն է՝ ինչն արդեն գոյություն ունի Իսլամական պետություն: Այն դե ֆակտո պետություն է՝ իր բանակով և այն իսլամական է: Իսլամական պետության զարգացումը միայն ժամանակի խնդիր էր, և մինչ աշխարհը հանդուժում էր վահաբիզմի տարածումը ամբողջ երկրագնդով, այն աղետ էր, որ սպասում էր տեղի ունենալուն: Եվ տեղի ունեցավ: Հիմա մենք ապրում ենք վախով, որ դրա աջակիցներն և Եվրոպա վերադարձող անդամները կվտանգեն մեր խաղաղությունը և անվտանգությունը: Եվ իրոք, դա տեղի կունենա: Ամենայն հավանականությամբ դա արդեն տեղի է ունենում:
Թեև ուղիղ հարյուր տարի առաջ գրեթե նույն տարածքներում կատարված 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերքերը դեռ չեն սպիացել, այլ բազմաթիվ վայրագություններ հիմա իրագործվում են Միջին Արևելքում: Շիա մահմեդականները, սուննի քուրդերը, քրիստոնյաները, որոնց մենք առանձին չենք մատնանշում, այլ հավաքական կերպով կոչում ենք քրիստոնյաներ՝ ասորիները, սիրիացիները, քաղդեացիները, կրկին հայերը, առավելապես զրադաշտ դավանող եզդիները վերապրում են ցեղասպանություն, որը իրագործվում է բարբարոսական խալիֆի պետության կողմից: Սակայն սրբապիղծ խալիֆայության ամենամեծ վտանգը մեզ ուղղված սպառնալիքը չէ, ոչ էլ տարածքային նվաճումները, այլ բնիկ ազգաբնակչության բնաջնջումը, որը հավասարազոր է ցեղասպանության և արյունարբու երեխա մարդասպանների նոր սերունդի ձևավորումը, որոնք չգիտեն ոչինչ, բացի արյունահեղությունից և իբն Վահաբի կոմից ստեղծված և Սաուդյան և Քաթարի ռեժիմների կողմից խթանվող մոլեռանդ, անհադուրժողական միջնադարյան իսլամական կարծրատիպերից:
Մարդասպանների նոր սերունդը վարակ է, որը ավելի դժվար է լինելու հաղթահարել կամ ճնշել, քան ներկա ժամանակների մեկ այլ սպառնալիքը՝ էբոլան: Կարելի է պայքարել մարմինը ախտահարող հիվանդության դեմ, սակայն ուղեղը ախտահարող հիվանդության դեմ՝ անհնար է: Այն շատ վարակիչ է և անդառնալի վնասներ է առաջացնում:
Իր հերթին բնիկ ազգաբնակչության ոչնչացումը նշանակում է, որ Միջին Արևելքի էթնիկ, կրոնական և սոցիալական հիմքը առհավետ փոխվում է՝ առաջացնելով սահմռկեցուցիչ և պատմական հետևանքներ, որոնք մենք՝ որպես մարդկություն, թողնում ենք մեր սերունդներին: 100 տարի առաջ՝1915 թվականին բնիկ հայերը գրեթե բնաջնջվեցին այսօրվա Թուրքիայի ազգայնամոլ /իսկ այժմ իսլամական/ կառավարության կողմից: Հարյուր տարի անց կրոնական մոլեռանդները երկրի երեսից վերացնում են նույն հայերին՝ պայթուցիկներով գետնին հավասարեցնելով Դեր Զորի՝ ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված եկեղեցին, բնաջնջելով եզդիներին և ցանկացած անձի, որ սունիական չէ, կամ պարզապես չի կիսում իրենց գաղափարները և չի հավատում Աստծո բացարձակ միակերպությանը /միստվածությանը/: Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվել Թուրքիայի և դրա դաշնակիցների կողմից, և մեր ժամանակներում այդ անտարբերության և մերժողականության չարորակ զարգացումն է այն ինչին մենք այժմ ականատես ենք լինում, նույն դերակատարների մասնակցությամբ և նույն տարածքներում: Պատմությունը կրկնվում է, սակայն թվում է, որ ոչ մի դաս չի սերտվել:
Եթե Իսլամական պետության հիմնական աջակիցներ Սաուդյան Արաբիան և հատկապես ու առավելապես Թուրքիան իրոք չդադարեցնեն կամ հարկադրված չլինեն դադարեցնել Չարիքի խալիֆայությանը իրենց աջակցությունը, մենք կառերեսվենք այն խավար ժամանակներին վերադառնալու սպառնալիքին, որում երբևէ չենք եղել, այն է՝ բացարձակ կրոնական անհանդուրժողականության, բացարձակ մերժողականության և կոտորածների ժամանակներին:
Արփինե Հովհաննիսյան