Այս պահին Փարիզում՝ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում, տեղի է ունենում քննարկում Իսրայելի և Պաղեստինի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նիստին մասնակցում են Պաղեստինի և Իսրայելի ներկայացուցիչները, ովքեր ներկայացնում են հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը։ Քննարկման արդյունքում Հանձնաժողովը առաջարկեց Վեհաժողովին ձմեռային նստաշրջանի ընթացքում անցկացնել հրատապ քննարկում հետևյալ վերտառությամբ. «Իսրայելապաղեստինյան խաղաղության գործընթաց. Եվրոպայի խորհրդի դերը»։

 

Արփինե Հովհաննիսյան