Ստեփանակերտի օրվա տոնական միջոցառումների շարքն այսօր սկիզբ է առել վաղ առավոտից։

 

 

 

 

 

 

Առավոտյան սկսվել է նաև մարդկանց հոսքը դեպի քաղաքի կենտրոնում վեր խոյացող Ստեփան Շահումյանի հուշարձան, որի պատվանդանին ծաղիկներ և ծաղկեպսակներ դրվեցին:

 

 

 

 

 

 

 

 

«Արցախպրես»-ի հաղորդմամբ' ծաղկեպսակի և ծաղիկների տեղադրման արարողությունից հետո ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ինչպես նաև տոնի կապակցությամբ Արցախ ժամանած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում և Վերածննդի հրապարակում ՝ ականատես լինելով տոնի կապակցությամբ անցկացվող մարզամշակութային միջոցառումներին։

 

 

 

 

 

 

 

 

Նշենք նաև, որ այսօր համանման միջոցառումներ տեղի կունենան նաև Ստեփանակերտի այլ հատվածներում, իսկ երեկոյան մայրաքաղաքի կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որը կավարտվի շքեղ հրավառությամբ:

 

 

 

 

Վրեժ Հովսեփյան