Այսօր, Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցու բակում կայացել է Տյառնընդառաջի տոնին նվիրված միջոցառում՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ։

Միջոցառմանն, օրհնանքի խոսք ասաց Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Մինաս քահանա Մովսիսյանը՝անդրադառնալով տոնի խորհրդին ու նշանակությանը։ Այնուհետև Ղարաբաղի Այան օրհնեց նորապսակներին։

Կազմակերպված խաղ- մրցույթի արդյունքում պարգևներ հանձնվեցին նորապսակ զույգերին։ Միջոցառմանն «Արցախի Բալիկներ» երգի- պարի համույթի սաները տոնի խորհրդանիշ հանդիսացող, ավանդական հայկական գաթաներ ու աղանձ են բաժանել ներկաներին։

Եկեղեցու բակում վառվեց նաև տոնի խորհրդանիշ՝ ավանդական խարույկը, որից հետո միջոցառման մասնակիցներին համախմբեց հայկական շուրջպարը։ Ինչպես տեղեկացրեց Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանը, վաղը տոնի շրջանակներում կայցելեն նաև զորամաս, ինչպես նաև Ստեփանակերտի «Տուն-ինտերնատ» և գիշերօթիկ դպրոցի երեխաներին։

 

 

«Նրանց բոլորին, բացի Տյառնընդառաջի ուտեստներով հյուրասիրելուց, կհրավիրենք ավանդական կորկոտի»,-ասաց Ա. Հովսեփյանը ։ ԼՂՀ կառավարության առընթեր ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով վարչության պետ Աշոտ Սարգսյանն ընդգծեց. չպետք է մոռանալ, որ կրակի վրայով ցատկելը հեթանոսական արարողակարգի համաձայն չի կատարվում, այլ՝ քրիստոնեական։

«Իմ կարծիքով ոչ միայն պետք է պահպանենք, այլև նոր երանգներ հաղորդենք այս տոնին, քանի որ այն մեր երիտասարդների և նորապսակների համար՝ ազգային ավանդույթները պահպանելու ևս մի առիթ է»,- ասաց Ա. Սարգսյանը՝ հավելելով, որ Տյառնընդառաջի խորհուրդը հասկանալով տարեցտարի շատանում են տոնական միջոցառման մասնակիցները։

 

 

 

 

 

 

 


Վրեժ Հովսեփյան