Արցախում մեծ շուքով նշում են ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձը (ֆոտոշարք)
ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շարքն այսօր սկսվել է դեռ վաղ առավոտից Ստեփանակերտի փողոցներով ՊԲ զինվորականների հանդիսավոր քայլերթով:
Առավոտյան սկսվել է նաև մարդկանց հոսքը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրվել Հաղթանակը խորհրդանշող հուշաքարի պատվանդանին:

 


Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի , Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արայիկ Հարությունյանի, Արցախի ու ՀՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ոտքով այցելել են հուշահամալիր:
Հայկական երկու պետությունների բարձագույն ղեկավարները ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել քաղաքային հուշահամալիրում և հարևանությամբ գտնվող Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին: Այնուհետև տեղի է ունեցել ՊԲ պատվո պահակախմբի հանդիսավոր քայլերթը: Նշենք, որ այսօր Արցախի բոլոր շրջաններում ևս կկազմակերպվեն բազմաբնույթ տոնական միջոցառումներ, իսկ երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկայանա տոնական համերգ, որը կավարտվի հրավառությամբ:

 


Վրեժ Հովսեփյան