Ֆրանսիայի իշխանությունները քննադատում են Թուրքիայի հատուկ ծառայություններին, որ նրանց օգոստոսին հանձնված Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող երեք ջիահադական, ովքեր կռվել են Սիրիայում, անարգել մուտք են գործել Մարսելի օդանավակայան: Ծայրահեղ իսլամիստների հետ գործակցող Աբդուլաիդ Բաղդալին, Իմադ Ջեբալին ու Գաել Մորիզն, ինքնակամ են ներկայացել Թուլուզի ոստիկանատուն:

 


Ընդ որում, ահաբեկիչների հետ առնչվող այս անձիք պետք է ժամանեին Փարիզի չվերթվ, սակայն հետո հայտնվել են Մարսել գնացող ինքնաթիռում, ինչի մասին Անկարան տեղյակ չի պահել Ֆրանսիայի իր գործընկերներին:

 


Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ այդպես էլ պարզ չէ՝ ՙՙԻսլամական պետության՚՚ այս անդամները Թուրքիայի կողմից էքստրադիցիայի են ենթարկվել, թե՞ կամովին են լքել Թուրքիան:
Համենայն դեպս, Ֆրանսիայի ընդդիմությունը մեղադրում է այդ երկրի իշխանությանը, իսկ պաշտոնական Փարիզն՝ Անկարային...

 

 

Սուրեն Սուրենյանց