Թուրք -ամերիկյան հարաբերություններում նոր և շատ վճռական փուլ է սկսվել։ Թուրքիա է ժամանալ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը, որտեղ թուրքական իշխանությունների ու անձամբ Ռեջեփ թայիփ-Էրդողանի հետ քննարկելու է սիրիական ճգնաժամին վերաբերող հարցեր։
Թվում է, թե իսլամիստական խմբավորումների ոչնչացնելու հետո Սիրիայում իրավիճակը գնալով կհանդարտվի, սակայն այդպես չէ։ Երկրի հյուսիսում թուրիքան հարձակվել է ու փաստացի ներխուժել սիրիայի աֆրին քաղաք, որտեղ մարտեր է մղում քրդաբնակ ուժերի դեմ։ Թուրքիան քրդրին համարում է ահաբեկիչներ ու իր ինտերվենցիան հենց այդպես էլ մեկնաբանում է՝ պայքար ահաբեկիչների դեմ։ Ավելին, Թուրքիայի վարչապետ Բենալի Յըլդըրիմը հայտարարել է,որ իրենց հաջորդ թիրախը սիրիական Մանբիջ քաղաքն է, որտեղ սակայն տեղկաայված են ամերիկյան զորքերը։ Թուրքերը արդեն իսկ հասցրել են ամրիկացիներին հորդորել, դուրս գալ այդ տարածքներից,հնարավոր բախումներից խուսափելու համար։ Ամերիկացիները հայտրաարել են,որ դուրս չեն գալու։
Պարզ է Թուրքիայի դիրքորոշումը։ Նրանք աշխատելու են մինչև վերջ Սիրիայից մաքրչել քրդական հետքը, որը հետագայում կարող է հանգեցնել Թուրքիայում ապրող քրդերի հետ միացմանը,հետևաբար անկախություն պահանջելու քրդստանի պահանջ։ Ամերիկան ինչպես գիտենք սիրիայում աջակցում է քրդաբնակ ուժերին ու շատ հնարավոր է, որ այս բախման արդյունքում սիրիահյում բախվեն թուրք-ամերիկյան զինված ուժերը, իսկ սա արդեն կարող է ծնել մի նոր արյունահեղություն սիրիայում։ Այնպես որ թիլլերսոնին ու էրդողանին շատ ծանր բանակցություններ են սպասվում, որից վստահաբար կարող են եզրակացնել՝ կամ թուրք-ամերիկյան հարաբերությունները կսկսեն լավանալ, կամ նրանք վերջնականապես կփչանան։