Դարերով զրկված ենք եղել պետականությունից,իսկ դրա հետևանքը նա է,որ ժողովրդական և ազգագրական երգերում գովերգում ենք,միայն ազգային հերոս ռազմիկներին,զորահրամանատարներին: Իսկ ամուր պետականություն միայն լավ զինվորով և զորավարով չեն կերտում: Պետք է նաև մեծարենք և սիրենք մեր հզոր արքաներին,ողողենք երկիրը նրանց արձաններով,կիսանդրիներով:Միայն ռազմիկին և զորավարին մեծարելով ,հզոր ազգ դառնալու ցանկություն է մարդու ենթագիտակցության մեջ մխվում,իսկ հզոր արքային մեծարելով՝հզոր պետականություն ունենալու: Ուրախալի է,որ Արշակունիների դամբարանը պետական հովանավորություն է ստանալու.ԱԺ-ում միաձայն ընդունվել է նախագիծը և դառնալու է պետականության թանգարան: Արդ թող մեր նախագահները պաշտոնավարման սկզբից առաջ գնան և զորություն ստանան արքաներից:

 

 


Տիգրան Մկրտչյան