Ժողովուրդն այլեւս ցանկություն չունի իշխանության պատմած «Գյուլնազ տատի» հեքիաթները լսել
Օգոստոսիի 1-ից' հոսանքի նոր սակագնի կիրառման պահից սկսած ապրանքների ու ծառայությունների արժեքների վերելքը ակնհայտ է: ՀՀ Սահմանադրությունը թույլ չի տալիս, որ երկրում սովի դեմ պայքարող մարդիկ լինեն, քանի որ Հայաստանի Հանրապետությունը այդ փաստաթղթում որակվում է որպես «սոցիալական պետություն»։

 

Որպեսզի այդ դրույթը չխախտվի, պետությունը հարցին պետք է մոտենա երկու կողմից. նախ' նորմալ կենսաթոշակ և նպաստ վճարի սոցիալապես խոցելի խմբերին, եւ երկրորդ՝ թույլ չտա, որ գները ոչ թե աստիճաններով, այլ վերելակով բարձրանան:

 


Սա իրականում աղետալի հետևանք է ունենալու յուրաքանչյուր քաղաքացու բյուջեի վրա: Մարդկանց մոտ տպավորությունն է, թե գնաճը Հայստանում հավիտենական է և երբեք կանգ չի առնում:
Փաստորեն ամեն փոքր հիասթափություն կարող է խորացնել արտագաղթն ու աղքատությունը: Այսօր արտագաղթի ավտոբուսները սպասում են մարդկանց... Ժողովուրդն այլեւս ցանկություն չունի իշխանության պատմած «Գյուլնազ տատի» հեքիաթները լսել, թե համբերեք, ամեն ինչ լավ կլինի, տեսեք, երկրում տնտեսական աճ է արձանագրվում: Ու կարծես արդեն «նոր» կարգախոսի ընտրության հարցն առաջնային է դառնում...

 


Հուսով եմ դեռ ՀՀ տարածքում բնակվող մարդիկ ի վիճակի են ոտքի կանգնելու...

 

 

 

Վանիկ Էլիզբարյան