Ալիևյան ռեժիմը սեփական շահերի իրացման, իշխանության պահպանման, որոշակի հատվածական շահեր սպասարկելու համար պատրաստ է զոհաբերել Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացու, եթե անգամ, այն վերջին ադրբեջանցին լինի այս աշխարհում: Սա պարզից էլ պարզ է: Այլապես հրանոթներն ու հրթիռային կայանքները բնակավայրերում չէին տեղադրվի:
Նրանք քաջ գիտակցում են, որ այդ հրթիռների կրակոցներին պատասխան կրակոցները լինելու են կետային, թիրախային և վնասելու են ոչ միայն դրանք, այլև մոտակայքում գտնվող կառույցները:
Ադրբեջանական կողմը գիտակցված են գնացել այդ քայլին ու դրանով լուծում են մի քանի խնդիր առնվազն՝
1. Քարոզչության համար ստեղծել լավագույն առիթ
2. Դիվանագիտական օրացույցը հուշում է, որ առաջիկայում սպասվում է ԱԳ նախարարների հանդիպում, և G20-ի գագաթնաժողով իր տարբեր ձևաչափերով հանդիպումներով (մասնավորապես կարևորվում է Պուտին-Թրամփ հանդիպումը):
3. Միջազգային սկանդալի կիզակետում Ադրբեջանի հայտնվելու հանգամանքը, որով վերջինս փորձում է իր վրայից մաքրել ահաբեկիչների «տասովչիկի» պիտակը
4. Ինչպես նաև ներքին մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներ, որից հանրությանը շեղելու լավագույն միջոցը Զախրան է:
Իհարկե Զախրայի զոհվելու հանգամանքը ցավալի է, թող նա իր անմեղությամբ հանգչի խաղաղությամբ, սակայն Զախրայի ու իր նման անմեղ մարդկանց արյունն այսօր Ալիևի ու իր կլանի վրա է: Ադրբեջանի հանրությունը արդեն գիտակցում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատրաստ է անցնել բոլոր ադրբեջանցիների գլխի ու արյան վրայով: Մարդու իրավունքների խախտումներն ու բռնությունները ընդհուպ մինչև քաղաքական սպանությունները թվացյալ լրտեսների օրինակը փաստում է ասվածը, հաստատում են այն որ Ադրբեջանում մարդու և մսամթերման համար մորթվող կենդանու կյանքը հավասար նժարների վրա են:
Չենք մոռացել, որ Խոջալուն ազատագրելու ժամանակ հայկական ուժերը խաղաղ միջանցք էին թողել որպեսզի բնակիչները անվնաս հեռանան տվյալ տարածքից, սակայն նրանց մորթված գտան, քանի որ պետք էր քարոզչություն ապահովել, որ հայերը սպանել են: Չստացվեց: Ապրիլյանից հետո հրանոթները տեղադրվել էին սահմանամերձ բնակավայրերում ու ակտիվ կրակ էին վարում: Դրա համար ապացուցաղ փաստերն առկա են:
Հարգարժան «Арцах Армения» օգտատիրոջ հրապարակած տեսանյութում հստակ երևում է, թե իրենց իսկ վարած կրակից ինչ խուճապ է տիրում գյուղում, ու այդ հրանոթները տեղակայված են բառիս բուն իմաստով տներին կից հողամասերում:
Այնպես որ սա կիրառելի պրակտիկա է Ադրբեջանի կողմից: Ու ոչ մեկ չի ապացուցել, որ Զախրան ու իր տատիկը զոհվել են հայկական կողմի պատասխան կրակից: Թող իրականացնեն Վիենայի ու Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները հետաքննության մեխանիզմները ներդրվեն, ու թող պարզվի թե ինչ հանգամանքներում է խախտվում զինադադարի ռեժիմն ու լինում զոհեր այդ թվում նաև խաղաղ բնակիչներ: