Համագործակցությունը խորանում է, ոչ միայն միջկառավարական մակարդակով, այլև սերտ համագործակցություն է ձևավորվել երկու երկրների մարզերի միջև: Ասվածի վառ ապացույցն է օրերս Չեխիայի Կարլովի Վարի երկրամասի նահանագապետ, Չեխիայի նահանգապետների ասոցիացիայի նախագահ Յոզեֆ Նովոտնի՝ Հայաստան այցելության շրջանակներում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումը:

 

Դատելով բարձրաստիճան պաշտոնյաների քննարկած ընդգրկուն օրակարգից՝ ակնհայտ է, որ երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների էլ ավելի ակտիվացումը գտնվում է երկու երկրների կառավարությունների ուշադրության կենտրոնում: Հատկանշական է, որ նախորդ տարվա օգոստոսին, Վայոց Ձորի Ջերմուկ և Կարլովի Վարի քաղաքների միջև կնքվել էր համագործակցության պայմանագիր, ինչը կարևորվել է նաև վարչապետի հետ հանդիպման ժամանակ:

 


Կնքվել են տնտեսական, արդյունաբերական, առողջապահության, բժշկագիտության, մաքսային և այլ ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրեր:
Չեխիայից Հայաստան ներդրումների ներգրավման խրախուսման վառ օրինակ է Հայաստան-Չեխիա գործարար ֆորումի անցկացումը, որը կայացավ նախօրեին:

 

Գործարար Ֆորումի մասնակից 12 չեխական և 40 հայակական ընկերությունների ներկայացուցիչները ներկայացված լինելով էներգետիկ, մեքենաշինական, տրանսպորտի, առևտրի և բանկային ոլորտներից հնարավորություն ունեցան անհատական հանդիպումների շնորհիվ չեխ ներդրողներին ներկայացնել Հայաստանում ներդրումային միջավայրի պայմաններն և առանձնահատկությունները: Բավական է նշել, որ Հայաստանում չեխական կապիտալով գործում է շուրջ 20 ընկերություն, և այս ցուցանիշի բարելավումը պետք է լինի երկու երկրների հարաբերությունների առանցքային հարցերից:

 

 

Դավիթ Պետրոսյան