Սաուդյան Արաբիայում գումարված «Իսլամական պետության դեմ հակաահաբեկչական պայքարի» խորհրդաժողովի ընդունած հայտարարության տակ Թուրքիան հրաժարվել է դնել իր ստորագրությունը: Խորհրդաժողովը ներկայացրած Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն, խորհրդակցելով Անկարայի հետ, չի ստորագրել խորհրդաժողովի հայտարարության տեքստի տակ: Թուրքիայի ներկայացրած փաստարկը Մոսուլում պահվող թուրք գերիների անվտանգության հարցն է: Թուրքիայի մասնակցության հարցը կոալիցիային հիմնական քննարկման թեման է լինելու ԱՄՆ պետքարտուղար Քերիի այսօր Թուրքիա կատարվող այցի ընթացքում:
Լևոն Հովսեփյան