Թուրքիան կտրուկ փոխել է իր վերաբերմունքը Իսլամական պետության զինյալների հանդեպ:Այս անգամ Թուրքիան խաղեր չի խաղում,այլ իր նախկինում խաղացած սխալ խաղն է փորձում ուղղել:Գաղտնիք չէր,որ Թուրքիան համակրում էր ԻՊ-ի զինյալներին և ամեն անգամ անուղղակիորեն արդարացնում նրանց գործողությունները,ԻՊ-ն էլ որպես երախտիք հենց թուրքիային էր վաճառում իր տիրապետության տակ գտնվող նավթը կամ նավթահումքը:Սակայն իրավիճակի նման փոփոխությունը ' թուրքական զինուժի կողմից օդային հարվածները ԻՊ-ի ռազմական օբյեկտներին, խոսում է նրա մասին,որ Թուրքիան զգում է ռեալ վտանգ քրդերի և ԻՊ-ի զինյալների համագործակցության մասով:
Վերջերս հենց սրա մասին էր ակնարկել Էրդողանը ' ասելով ,որ թուրքիան միատարր երկիր չէ իր հյուրընկալության պատճառով,բայց կարող է տնից վռնդել բոլոր նրանց ովքեր իրենց տան տիրոջ կարգավիճակում կզգան և քայքայիչ գործողություններ կծավալեն: Այնուհետև ապվելացրել էր. Արկածախնդիր քրդերին և աշխատավոր,պետության նկատմամբ երախտագիտությամբ լցված քրդերին տարբերել է պետք:
Կիլիկիա Հայաստան