Չի կարող նորմալ մարդու համար ավելի հետաքրքիր լինի այն, որ Թուքիայում Վիագրաներից մեկին փորձել են փախցնել, կամ,որ մի ջհանդամիս գյոռից(մեջբերում եմ տվյալ նյութի վերտառությունը) եկած սերիալի դերասանուհի մազերը կաշտանվի է ներկել, կամ որ մի ձևավոր հաղորդավարուհի նոր լուսանկար է հրապարակել, կամ, որ Անի Զախարյանն ու ՀՀԿ տատիկը իրականում բաջանաղներ են, կամ, որ Իսլանդիայում մի ղազախ կթվորուհի խուզել է մի ուդմուրտ պատգամավորի կանտովկեքը, կամ, որ դատարկ տաշտի ձայնով երգչիստը հերիք չի տեսահոլովակ պիտի ներկայացնի, մի քանի օր առաջ էդ տեսահոլովակի թրեյլերն է ներկայացնում;
Սա նորմալ չի, ինչպես և նորմալ չի, որ ընդդիմադիր գործիչներն ու ակտիվիստները նախընտրում են սրան նրան հայհոյել համացանցում, բայց ոչ մի դեպքում չկանգնել բողոքող ժողովրդի կողքին, քանի որ դրսում շոգ է ու տհաճ, կամ քանի որ' պատվեր չեն ստացել;
Նորմալ չի, երբ դպրոցի տնօրենը նոր ուսուցչուհուն աշխատանքի է ընդունում, բայց առաջին հինգ ամսվա աշխատավարձը գրպանում նրանից;
Նորմալ չի, որ մահամերձ հիվանդ մարդուն սկսում են վիրահատել, միայն նրա կամ բարեկամների կողմից վիրահատության գումարը մուծելուց հետո;
Նորմալ չի, երբ մահացու վտանգ ներկայցնող հարբած վարորդը ՃՈ տեսուչին 10000 դրամ կաշառելուց հետո դառնում է բացարձակ անվնաս ու շարունակում երթեկը;
Նորմալ չի երբ քահանան քլնգում է աղանդավորին, ոչ թե գաղափարական այլ ֆինանսական հարթությունում;
ՈՒ նորմալ չի, որ մենք բոլորս գիտենք այս մասին ու շարունակում ենք հետևել այս մեծ կրկեսի բոլոր դերակատարներին; Հետևում ենք ու շարունակում վճարել' սեփական գրպանից, սեփական կյանքից, որպեսզի հաջորդ ամիս տեսնենք, թե ինչ կա,որ էլի նորմալ չի,,,
Հ,Գ,-Հինգ օրից կոմունալ վճարումները կատարելիս' չզարմանաք; Դուք անհամեմատ շատ եք վճարելու
Գարիկ Պետրոսյան