Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ավետարանական ուսմունքի համաձայն մեղք է ամուսնական դավաճանությունը, արտամուսնական կապերը, և այլն: Սա բխում է ընտանիքի՝ որպես մեկ տղամարդու և մեկ կնոջ զույգ սահմանումից, մնացած բոլոր զուգակցումները համարվում են ոչ բնական:
Ինչ վերաբերում է համասեռամոլությունը հիվանդություն համարելուն՝ հոգեբանների ամերիկյան ասոցիացիան, ուսումնասիրելով համասեռականությունը 1950-1970-ական թվականներին, եկավ այն եզրահանգման, որ այն իրենից ներկայացնում է հոգեբանական շեղում, հիվանդություն:

 

Այնուհետև փոխեց իր կարծիքը՝ պատճառաբանելով, որ տվյալ երևույթը բավարար կերպով չէր ուսումնասիրված, հանեց այն հիվանդությունների շարքից: Ինձ համար անհասկանալի է՝ ինչպես կարող էին այդքան տիտղոսավոր մասնագետ-հոգեբաններ սխալվել այդպիսի լուրջ հարցում: Շատերը պնդում են և ես էլ հակված եմ այն մտքին, որ հեղինակավոր կառույցի կարծիքի փոփոխությունը համասեռամոլների ճնշման արդյունք է: Թռուցիկ կերպով կարդացել եմ համասեռամոլության վերաբերյալ այդ հոգեբանների մի քանի հոդված, ինչպես նաև դրանց քննադատությունը:

 

Պետք է նշեմ, որ քննադատությունը շատ դեպքերում, ըստ իս, հիմնավոր էր օրինակ, ուսումնասիրվող մարդկանց խմբերի փոքրաքանակությունն ու միատարրությունը ինչպես, օրինակ, միևնույն սոցիալական խավին պատկանելը, վիճակագրական մեթոդների թերությունները, ուսումնասիրողների անաչառության նկատմամբ կասկածանքը՝ նշված երևույթին ենթակա լինելու պատճառով և այլն: Եվրոպական և համաշխարհային կառույցները մեծապես հիմնվում են նշված կազմակերպության կարծիքի վրա և տարածում այն աշխարհով մեկ. անհիմն գլոբալիզացման օրինակ:

 

Ստացվում է՝ ուսումնասիրում են Նյու-Յորքի սևամորթների թաղամասի որևէ ներկայացուցչի հոգեբանությունը և արդյունքները կիրառելի համարում մեկ այլ ազգի ներկայացուցչի հոգեբանության հետ՝ առանց հաշվի առնելու էթնիկական, գենտիկական և այլ տարբերությունները:
Ոչ մի նորմալ դաստիարակություն ստացած անձ համասեռամոլ չի կարող լինել: Ժառանգաբար փոխանցվող հիվանդույթու՜ն, հոգեկան արա՜տ, անմեղ մեղավորնե՜ր…Չեմ հավատում:

 

 

Սևան Աղաջանյան