"Հայ թագուհիների մասին առաջին հիշատակումը համաշխարհային պատմության մեջ թերեւս պատկանում է մ. թ.ա. 5-րդ դարի հույն հռչակավոր հեղինակ Քսենոփոնին, որը անզուգական տողեր նվիրեց Հայոց արքայազն Տիգրան Երվանդունու կնոջը, Զարուհուն:

 


“Կյուրոսն իր զորքով շրջապատել էր այն լեռը, ուր պատսպարված էր հայոց արքան եւ այսպես նա գերի վերցրրեց արքային հայոց, նրա կանանց ու զավակներին, եւ նրա ողջ գանձարանը... Այս ընթացքում հայոց արքայի ավագ որդին, Տիգրան արքայազնը վերադարձել էր ճամփորթությունից եւ իմանալով պատահածի մասին, անմիջապես մեկնեց Կյուրոսի մոտ: Պատանեկության տարիներին նա ընկերակցում էր Կյուրոսին որսի ժամանակ: Այժմ էլ, տեսնելով հորը, մորը, եղբայրերին ու սեփական կնոջը գերության մեջ, Տիգրան արքայազն իհարկե չկարողացավ զսպել իր արձունքները...

 


Կյորոսը հարցրեց. “Ասա ինձ, հայոց արքայազն, ինչ փրկագին կվճարես քո կնոջը գերությունից ազատելու համար
Տիգրան արքայզնը, որը վերջերս էր ամուսնացել ու խենթի պես սիրում էր իր կնոջը, պատասխանեց.
- Ես, Կյուրող, կյանքս էլ կտամ, միայն թե չտեսնեմ նրան ստրկության մեջ...
- Դե, ուրեմն, վերցրու կնոջդ, նա ազատ է, քանի որ դու էլ ինձնից երբեք չեիր փախչել”:
“Այս խոսքերից հետո”,- գրում է Քսենոփոնը, “ երբ վերականգնվեցին հայերի եւ Կյուրոսի միջեւ բարիդրացիական հարաբերությունները, բոլորը թեթեւ սրտով տուն էին գնացել: Հայերը իրենց մեջ հիացմունքով խոսում էին Կյուրոսի մասին. ոմանք գովաբանում էին նրա իմաստությունն ու խոհեմությունը, ուրիշները' նրա ուժն ու գեղեցկությունը: Տիգրան արքայազնը հարցրեց իր կնոջը.

 


- Իսկ քեզ, արքայադուստր հայոց, քեզ նույնպես Կյուրոսն այդքան գեղեցիկ թված?
- Երդվում եմ Արեւով, - պատասխանեց Զարուհին, - ես նրան անգամ չէի նայում:
- Ինչպես թե, դու չէիր նայում նրան, ում ձեռքում էր քո կյանքը? Իսկ ում էիր դու նայում?
- Նայում էի նրան, ով ասաց, որ իր կյանքը կտա, միայն թե ինձ ստրկության մեջ չտեսնի...”

 


Հիշենք այս դրվագը' հույն պատմիչն անդրադառնում է ու առանձնացնում հայ կնոջ կերպարի երկու հիմնական հատկությունները' ազատատենչությունն ու հավատարմությունը: Հետաքրքիր է, որ հայ պատմիչերն ու արվեստագետները համարյա չեն հիշատակել նոր թվարկությունից առաջ 5-դարի իրենց թագուհու առաքինությունը եւ Զարուհու փոխարեն հայոց հին պատմության մեջ դաջված մնաց մեկ այլ թագուհի' օտարածին ու վավաշոտ, Ասորեստանի տիրուհի Շամիրամը... (continued)

 

 

Տիգրան Խզմալյան