Ծիածանի նման ծվարել էի ես' ծառերի կողքին:
Ծիածանի նման գունավոր էի ես 'մութ անտառում:
Ծառերով ծածկված անտառն այս'անծայրածիր'մթում գոյատևում էր 'մահվան առաջ մաքառելով , մարդկանց մեջ մեռնելով...

 


Երկքնից իջած մի լույս'հույսի մեջ ամփոփված ,պիտի լուսավորեր անտառն այս 'մթում կորած :
Գետնի տակից ելած մի շող'փոքրիկ, բայց շատ լուսավոր, շողացող , բայց քարի պես կարծրացած, պիտի կոտրեր ծառերի վրա իջած մութն' հրեշի նման չարացած:
Ես , որ ծիածանի պես ծվարել էի ծառերի կողքին'ինձ անպետք զգացի'հույսի մեջ ամփոփված' լույսի ու քարի պես կարծրացած' շողի կողքին:

 


Ինձ անզոր զգացի'երեխայի ձեռքից կոնֆետը խլած, անուժի նման:
Ինձ մենակ զգացի առվի բերանին , ջրից կտրված մի փոքրիկ ծաղկի նման:
Բայց երբ լույսը հույսով լցրեց, իսկ շողը քարով մութը կոտրեց, ես հասկացա, որ ծիածան է պակասում այս ծառերին'անծայրածիր անտառում ծվարած:
Գույներ են պակասում այս ծառերին' լույսի ու հույսի մեջ խեղդված...

 


Լավ է, որ ես անպետք չմնացի, ինձ անուժ ու մենակ չզգացի,
Բայց ափսոս, որ ծառերն անծայրածիր էին'երկնքում արտացոլված...
Ես պարզապես սպառվեցի'գույներով երկինքը ողողված ու ծառերն 'գունավոր տեսնելուց հետո'բավարարված...

 

 

Հեղինակային պատմություններ