Իսրայելի ԱԳՆ մամլո խոսնակ Էմանուել Նախշոնը բավական կոշտ պատասխանել է Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանին, ով հայտարարել էր, որ Իսրայելը ահաբեկչության դեմ պայքարելու քողի տակ ցանկանում է մահմեդականներից խլել Ալ-Աքսա մզկիթը:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունները, որ նա արել է իր կուսակցության հավաքի ժամանակ, խելահեղ են, անհիմն և խեղաթյուրված: Լավ կլիներ, եթե նա զբաղվեր իր երկրի խնդիրներով: Օսմանյան կայսրության ժամանակները վաղուց անցել են: Մարդ, ով ապրում է ապակյա խորդանոցում, պետք է ուշադիր լինի և տեսնի, թե ուր է նետում քարերը»,- ասել է Նախշոնը:
Իսրայելը ևս մեկ անգամ Էրդողանին ցույց տվեց իր տեղը: Հիշեցնեմ, որ 2010 թ.-ի մայիսին, երբ Էրդողանը փորձեց ճեղքել Գազայի նկատմամբ Իսրայելի սահմանած շրջափակումը, և որի պատճառով եղան մարդկային զոհեր, թուրք-իսրայելական հարաբերությունները գրեթե խզվել էին: Սակայն նեոօսմանականության ջատագով Էրդողանը շարունակում է առաջ տանել իր քաղաքականությունը, որը նյարդայնացնում է նախկին Օսմանյան կայսրության մաս կազմող ժողովուրդներին:
Հ.Գ. Հատկանշական է նաև այն, թե որտեղ է «բնակեցրել» Էրդողանին հրեա պաշտոնյան: Ոչ պալատում կամ բնակարանում, այլ խորդանոցում: Ըստ հրեաների՝ հենց դա է թուրքի իրական ապրելու վայրը: