Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է: Մինչև 12-րդ դարը այն եղել է անշարժ և տոնվել է օգոստոսի 15-ին:
Ս. Ներսես Շնորհալի կաթողիկոսի հրամանով այն դարձել է շարժական ու մինչ օրս նշվում է օգոստոսի 15-ի մոտակա կիրակին' ի պատիվ Տէրունական տոնի:
Վերափոխման տոնին մատուցվող Ս. Պատարագին կից կատարվում է Խաղողի օրհնության կարգ:
Արմենուհի Մինասյան