ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (13 օգոստոս 2017թ.)
ՏՈՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ

 


Բեթղեհեմում Մարիամի ծննդաբերության ժամանակը հասավ, և նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ, որովհետև պանդոկում նրանց համար տեղ չկար: (Ղուկասի ավետարան 2:6-7)

 


Մի անգամ որ Քրիստոսին միանալով մկրտվեցիք, այսուհետև Քրիստոսն է, որ ապրում է ձեր մեջ: Այլևս խտրություն չկա ո՛չ հրեայի և հեթանոսի, ո՛չ ստրուկի և ազատ մարդու, ո՛չ էլ արուի և էգի, որովհետև Քրիստոսին միանալով՝ բոլորդ էլ մեկ եղաք: Արդ, եթե Քրիստոսին եք պատկանում, նշանակում է՝ դուք Աբրահամի զավակներն եք և ժառանգելու եք այն, ինչ որ Աստված խոստացավ նրան: (Պողոս առաքյալի նամակը Գաղատացիներին 3:27-29)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան